Փաշինյանը մյունխենյան հանդիպումների շրջանակում հանդիպել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին: Հանդիպման ընթացքում նրանք ընդունված ողջույնից հետո տեղավորվել են սեղանների շուրջ՝ յուրաքանչյուրը զբաղեցնելով իր տեղը:
Փաշինյանը նստել է, ապա վերցրել և ուշադիր զննել է իր առջև դրված գրիչը: Հանդիպման տեսանյութի այդ հատվածը ֆիքսել են հայ օգտատերերը, քանի որ գրիչի թեման բոլորովին վերջերս բավականին չարչրկված ու քննարկված էր:
Տեսանյութի այն հատվածը, որտեղ երևում է, թե ինչպես է Փաշինյանը զննում գրիչը, կտրել են, և «Գրիչը» վերտառությամբ շատ օգտատերեր տարածում են համացանցում որպես հետաքրքիր ու զվարճալի դրվագ:
Հավանաբար միայն հայրեը կհասկանան, թե ինչ նշանակություն ունի տվյալ դրվագը, քանի որ նրանք տարատեսակ քննարկումների ականատեսն ու մասնակիցն են եղել, որտեղ գլխավոր դերում հենց «Գրիչն» է, որի մեջ էլ, ինչպես Փաշինյանն է ասում, թաքնված է գաղտնիքը:
Այսպիսով՝ գրիչը մի տեսակ թևավոր խոսքի արժեք է ստացել և դարձել որոշակի ինֆորմացիայի փոխանցիչ: