Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին. Ո՞րքան գումար է նա պահանջում

ANIMALI CELEBRI

Ռոբերտ Քոչարյանը կրկին դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Այս մասին գրում է Armtimes.com-ը՝ հղում անելով Դատական տեղեկատվական համակարգին:

Քոչարյանն այսպիսով՝ հայցադիմում է ներկայացրել դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին:

Հայցը ներկայացվել է ապրիլի 3-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին։

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը ՀԺ-ի հետ զրույցում ասել է, որ դատարանից նաեւ 2 միլիոն դրամ փոխհատուցում են պահանջում:

Ալումյանի խոսքով, հայցի պատճառը չհավասարակշռված եւ անմեղության կանխավարկածը խախտող հայտարարություններն են, որն ըստ նրա՝ արել է վարչապետը։

«Հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում 3 տարբեր հայտարարություններ է արել»,- ասաց Ալումյանը:

Հայցվորի ներկայացուցիչը, սակայն այլ մանրամասներ չասաց՝ նշելով, որ հայցադիմումն այժմ ձեռքի տակ չէ, բայց այն կապված է վարչապետի՝ 2.4 միլիարդ դոլարով պաշտպանության բյուջեն ավելացնելու հայտարարության հետ:

Rate article