Քանի օրով հետաձգվեցին դասերը․ վարչապետը հանդես եկավ նոր հայտարարությամբ

ANIMALI CELEBRI

Հայաստանում կրթական հաստատություններում՝ դպրոցներում, նախակրթարաններում, բուհերում դասեր չեն լինի առնվազն մինչև մարտի 23-ը: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում «Զրույց քաղաքացու հետ. կորոնավիրուս» խորագրով ուղիղ եթերում:

«Առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատություններում դասեր չեն լինի: Մարտի 18-19-ին մենք ևս մեկ անգամ կանդրադառնանք խնդրին, և եթե լինի անհրաժեշտություն, կրկին կհետաձգենք: Խնդրում ենք, կոչ ենք անում հնարավորինս խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց ու կազմակերպելուց, առավել ևս մեր այն հայրենակիցներին, որոնք ունեն որևէ ախտանշան, որ կարող է նրանց մոտ վարակվածության դեպք արձանագրվել: Կորոնավիրուս  կանխարգելման հանձնաժողովն ամենօրյա ռեժիմով աշխատում է, այսօր էլ նիստ տեղի կունենա: Ամենժամյա ռեժիմով հետևում ենք իրադարձությունների զարգացմանը: Որևէ որոշման վերանայման անհրաժեշտություն, եթե լինի, թեկուզ կես, մեկ կամ երկու ժամ հետո, մենք դա կանենք: Մեզ համար մեծագույն խնդիրը ոչ է միայն որոշում կայացնելն է, այլ որ այդ որոշումները լինեն մաքսիմալ արդյունավետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց ՀՀ վարչապետը:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 6-ն է: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին, երեքը՝ մարտի 11-ին, երկուսը, որոնք, ի դեպ, մեկուսացված անձանց շրջանում էին, մարտի 12-ին: Մեկուսացված անձանց թիվը մոտ է 9 տասնյակին:

Rate article