Քանի որ Միքայել Մինասյանը լավ ակտիվացել է, որոշեցի մի պատմություն պատմել․ Հայկ Դալլաքյանի ուշագրավ գրառումը

ANIMALI CELEBRI

Ուրեմն 2017 թվականի ապրիլի 2-ին տեղի էր ունենալու ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունները,այն ժամանակ ես ծառայում էի Արցախի հանրապետությունում:

Ընտրությունների նախորդ օրը մեր բարձրագույն սպայակազմը շարեց ողջ զորքը և հայտարարեց,որ գնալու ենք Հայաստան և մասնակցելու ընտրություններին և վայ նրան, ով չընտրի ՀՀԿ-ին,այդ զինվորներին կսպասվի դժոխքային ծառայություն:Անգամ դիրքերից իջացրեցին հայաստանցի զինվորներին, ովքեր քվեարկելու իրավունք ունեին,թողնելով ամեն դիրքում սակավաթիվ արցախցիներին:Ահա եկավ պահը` ապրիլի 2-ի գիշերը ժամը 01:00 համարանիշները ՊԲ-ից փոխարինած ՊՆ համարներով ծակ վերխով բեռնատարներով,անձրևը վրաներս չռալով գնում էինք ձայն տալու հանրապետականերին:
Նշեմ, որ միայն մեր կորպուսի ավտոշարասյունը գերազանցում էր 150-ը:
………………………………………………………………………
Հ.Գ. իհարկե ես չընտրեցի նրանց և նրանց շանտաժը չազդեց իմ վրա:
Հ.Գ. 2 Այնուամենայնիվ հանրապետականները Ապրիլյան քառօրյայի տարելիցին Բելաջո ռեստորանում խփեցին իրենց ազգադավ հաղթանակի սալյուտները:

https://www.facebook.com/photo.php?fbid=2674005816170619&set=a.1680606482177229&type=3

Rate article