«Քանի՞ գլխանի է իշխանությունը, որ թույլ չտա Սերժ Սարգսյանին բացակայել երկրից». Արմեն Աշոտյան

ANIMALI CELEBRI

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաև մամուլի հրապարակումներից մեկին, ըստ որի՝ Սերժ Սարգսյանի անձնագիրը վերցրել են. կանխվել են նրա եվրոպական այցերը:

«Այո, պլանավորում էինք Ս. Սարգսյանի արտասահմանյան այցերը մի շարք մայրաքաղաքներ՝ ազգային, պետական, քաղաքական հստակ օրակարգով: Կարծում եմ՝ իշխանությունները դրանից լավ տեղյակ էին: Առաջադրված քաղաքական մեղադրանքի համատեքստում տեսնում ենք փորձ՝ կանխելու նախագահի արտաքին քաղաքական գործունեությունը ևս: Անձնագիրը մնացել է Սերժ Սարգսյանի մոտ, բայց դա տեխնիական հարց է, որովհետև համակարգն այնպիսին է, որ եթե մեղադրանք կա ու կա ստորագրություն չբացայակայելու մասին, որևէ սահման հատելու հնարավորություն նախագահը չի ունենալու:

Իսկ լավ լուրն այն է, որ դա բացարձակապես չի ազդելու մեր քաղաքական գործունեության ու պլանների վրա: Մենք հաջորդ տարի շարունակելու ենք նախապատրաստել Ս. Սարգսյանի տարբեր այցեր տարբեր մայրաքաղաքներ:

Տեսնեմ՝ քանի՞ գլխանի է ՀՔԾ-ն, եթե թույլ չտա նրան նշված ժամանահատվածով բացակայել երկրից ու վերադառնալ: Տեսնեմ՝ քանի՞ գլխանի է իշխանությունը, որ թույլ չտա Սերժ Սարգսյանին ժամանակավոր բացակայել երկրից՝ քաղաքական օրակարգով ու վերադառնալ Հայաստան»,- ասաց ՀՀԿ-ականը:

Rate article