Փոքր որդիս ինն ամսական էր, երբ ցույց տվեցի՝ թե որտեղից է սկսվում Հայրենիքը. Սեյրան Օհանյանը գրառում է կատարել

ANIMALI CELEBRI

Փոքր որդիս ինն ամսական էր, երբ ցույց տվեցի՝ թե որտեղից է սկսվում Հայրենիքը. Սեյրան Օհանյանը գրառում է կատարել
Փոքր որդիս՝ Մուշեղը, ինն ամսական էր, երբ ցույց տվեցի նրան՝ որտեղից է սկսվում Հայրենիքը: Երեք որդիներիս հետ այցելելով հակառակորդի հետ շփման գծի ամենամոտ կետերից մեկը՝ մենք շնորհավորեցինք Արցախի պաշտպանության բանակում ծառայող, խրամատում կանգնած մեր հերոս զինվորների Ամանորը: Ես վստահ էի, որ երբ Մուշեղը մեծանա, հպարտանալու է, որ Հայրենիքի սահմանին կանգնելու բարձրագույն պատիվը, Հայրենյաց պաշտպանը լինելու սուրբ մկրտությունն ստացել է այդ հասակում:

Փոքր որդիս ինն ամսական էր, երբ ցույց տվեցի՝ թե որտեղից է սկսվում Հայրենիքը. Սեյրան Օհանյանը գրառում է կատարել

Եվ այսօր հպարտ եմ, որ ավագ որդիներս՝ Արթուրը և Գարիկը, անմնացորդ նվիրումով ծառայում են Հայրենիքին, իսկ փոքր որդիս գիտի՝ որտեղից է սկսվում Հայրենիքը: …Հայրենիքն սկսվում է խրամատում կանգնած զինվորից:

(ընտանեկան արխիվ. 2006 թ.)

Rate article