Փաշինյան Նիկոլին մնացել են հաշված օրեր.Խաչիկ Ասրյան

ANIMALI CELEBRI

Փաշինյան Նիկոլի՝ Ազգային ժողովում իրեն ընդդիմացող թիմակիցները՝
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության պաշտպանության ներքո

Հայրենապա՛շտ Հայեր

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլը հոգեբանական տեռորի, սպառնալիքների և քրեական հետապնդումների միջոցով փորձում է հետաձգել Հայաստանակործան իշխանության վերջնական վախճանը: Հայաստանի խորհրդարանը լուծարելու՝ պատգամավորներին տրվող սպառնալիքներով, պատգամավորների և նրանց ազգականների դեմ քրեական գործեր սարքելու միջոցով՝ Փաշինյան Նիկոլն իր և մյուս խմբակցությունների անդամներին ստիպում է հլու-հնազանդ կատարել իր կամքը, այսինքն՝ քվեարկել իր՝ հակաօրինական և հակապետական օրինագծերի օգտին:

Անթույլատրելի համարելով Հայաստանի գործադիր իշխանության ղեկավար Փաշինյան Նիկոլի կողմից Հայաստանի՝ հատկապես օրենսդիր իշխանության ներկայացուցիչներին՝ պատգամավորներին, իրեն ենթարկեցնելու քաղաքականությունը՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը դատապարտո՛ւմ է Փաշինյան Նիկոլի մորթապաշտ, ինչպես նաև հաղթանակած հերոս հայ ժողովրդին սևի ու սպիտակի բաժանելու, ժողովրդի մեջ անընդհատ ատելություն սերմանելու քաղաքականությունը, և սեփական պաշտպանության տակ է վերցնում Փաշինյան Նիկոլի՝ Ազգային ժողովում նրան ընդդիմացող թիմակիցներին՝ իրավական և քաղաքական օգնություն, աջակցություն ցուցաբերելու համար:

Փաշինյան Նիկոլին մնացել են հաշված օրեր. մենք միասնաբա՛ր ենք հեռացնելու Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլին և նրա ձևավորած ապազգային և արևմտահպատակ իշխանությանը՝ ինքներս ձևավորելով ազգային-պետական իշխանություն՝ կառուցելով Քրիստոնյա, մեծ և հզոր միասնական Հայաստան:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան

Rate article