Ցավալի լուր․ Սիրիայում Հրթիռակոծման հետևանքով զոհվել է հայ երեխա․ մանրամասներ

ANIMALI CELEBRI

Զինյալ խմբավորումները, խախտելով լարվածության մեղմացման գոտիների մասին համաձայնությունը, մայիսի 12-ին հրթիռակոծել են սիրիական Համա քաղաքի արվարձանները:

Այս մասին տեղեկացնում է Հալեպում լույս տեսնող «Գանձասար» շաբաթաթերթի կայքը՝ հղում անելով սիրիական ՍԱՆԱ պետական լրատվական գործակալությանը:

Զինյալները բազմաթիվ հրթիռներ են արձակել Սքեյբիե շրջանի բնակչության ուղղությամբ:
Հրթիռակոծման հետևանքով զոհվել են 5-10 տարեկան 4 երեխաներ, վիրավորվել են տասնյակ քաղաքացիներ:
Զոհերից մեկը Ջեսիկա Սեմերճյանն է:

Երեկ զինյալները դարձյալ հրթիռակոծել են նույն բնակավայրը. զոհվել է 1, վիրավորվել՝ 5 մարդ:

(Visited 30 times, 37 visits today)
Rate article