Րոպեներ առաջ Զարուհի Բաթոյանը լավ լուր հայտնեց չաշխատող մայրիկների համար

ANIMALI CELEBRI

Զարուհի Բաթոյան-ը իր ֆեսբուքյան էջում գրել է.

Գյուղական բնակավայրում ծնողները երեխայի խնամքի նպաստ կստանան անկախ աշխատելու հանգամանքից

‼️Կառավարությունը քիչ առաջ հավանություն տվեց ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին։

Այսպիսով օրենքի ընդունմամբ՝
✅խնամքի նպաստի իրավունք կսահմանվի նաև գյուղական բնակավայրերում բնակվող ծնողի համար՝ մինչև երեխայի 2 տարին լրանալը, անկախ ծնողի, որպես վարձու աշխատող խնամքի արձակուրդում գտնվելու հանգամանքից:

✅վարձու աշխատող հանդիսանալու և միաժամանակ գյուղական բնակավայրում ապրելու դեպքում ծնողին կվճարվի 2 նպաստ՝ 53,000 դրամ։

✅Համաձայն նախագծի՝ առաջարկվում է սահմանել, որ խնամքի նպաստի իրավունք ունի երեխայի՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողը, մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը,

եթե երեխայի ծննդյան օրվա կամ խնամքի նպաստի համար

դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է և փաստացի բնակվում է գյուղական բնակավայրի հասցեով:
Մանրամասներն՝ ավելի ուշ։

Rate article