Տղերք, Էմանուելն իմ ընկերն է… ինչպես է Մակրոնի հայ դասընկերը փրկել նրա կյանքը

ANIMALI CELEBRI

Մակրոնը պատմել է, թե ինչպես է իր հայ դասընկերը փրկել նրա կյանքը

Դպրոցական տարիներին Մակրոնը ունեցել է այլազգի բազմաթիվ ընկերներ։ Նրանց թվում իր ճակատագրական դերն է ունեցել Մակրոնի՝ ազգությամբ հայ ընկերոջ քայլը։

Վերջերս, Ֆրանսիայի նախագահն հիշել է իր պատանեկան տարիները և պատմել՝ հայ դասընկերոջ կողմից արված հերոսական քայլի մասին։ Մակրոնը հիշել է, որ իրենց դասարանում կար մի հայ տղա, ով, թերևս, ամենահամեստն էր ողջ դասարանում և հազվադեպ էր աչքի ընկնում։ Միշտ պատրաստված էր գալիս դասի, բայց աշխուժությամբ չէր փայլում և չուներ մտերիմ ընկերներ։

Սակայն ամեն ինչ փոխվեց այն բանից հետո, երբ մի անգամ՝ Մակրոնը վեճի բռնվեց բարձր դասարանի աշակերտների հետ, ովքեր երեք-չորս տարի մեծ էին իրենից։

«Նրանք 5-6 հոգով էին, իսկ ես մենակ։ Այդ պահին մտածում էի միայն մի բանի մասին, թե ինչպես կարող եմ ճողոպրել և փախչել։

Վեճի պատճառը չեմ հիշում, սակայն հիշում եմ թե ինչպես էի աղոթում, որ Աստված ինձ օգնության գար, որովհետև կարծում էի թե վերջս եկել է։ Այդ տղաները բղավում էին վրաս և քաշքշում շորերս, երբ հանկարծ մեզ մոտեցավ իմ դասընկերը։ Տեսնելով նրան, ագրեսիվ քառյակը հանկարծ հետ քաշվեց, և նրանք՝ հերթով սկսեցին բարևել նրան։

-Տղերք, Էմանուելն իմ ընկերն է․ հազիվ լսելի ձայնով ասաց նա ու ձեռքը գցելով վզիս տարավ ինձ այդտեղից։

Այդ պահին ես չհասկացա, թե ինչ եղավ։ Օրեր անց միայն իմացա, որ այդ տղաները նրա թաղամասից էին, որտեղ վերջինս մեծ հարգանք էր վայելում։

Այդ օրվանից նա դարձավ իմ ամենամտերիմ ընկերներից մեկը։ Այս պատմությունը ևս 1 անգամ փաստում է, որ հայերը, որտեղ էլ որ լինեն, մշտապես փորձում են աջակցել ու ձեռք մեկնել օգնության կարիք ունեցող մարդկանց»․- իր խոսքը եզրափակել է Մակրոնը։

Rate article