Տեսնես աշխարհում կա՞ գեթ մի երկիր, ուր իրենց ընդդիմադիր համարողները այդքան ուրախանում են վարակվածների թվի ավելացումով

ANIMALI CELEBRI

Ալեքսանդր Սայադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ԵՐԿՈւ ԽՈՍՔ…
Կորոնավիրուսի` Հայաստան թափանցելուց այնուհետև անընդհատ մտածում Եմ, ինքս ինձ հարց եմ տալիս, թե տեսնես աշխարհում կա՞ գեթ մի երկիր, ուր իրենց ընդդիմադիր համարողները այդքան ուրախանում են վարակվածների թվի ավելացումով և հարցիս պատասխան չեմ գտնում։

Եվ ոչ այն պատճառով, որ փնտրել, ուսումնասիրել և չեմ հայտնաբերել, այլ` Քանզի բանական մարդու ուղեղում այդպիսի միտք ուղղակի ծնվել չի կարող, քանի որ դա կլինի խրախճանք ժանտախտի ընթացքում։

Սակայն արի և տես, որ մեզ մոտ դա հնարավոր է, ավելին` իրականություն է։ Դե, ինչպես հանրահայտ ընկերության գովազդն է ասում` մերն ուրիշ է։ Մեծն Նժդեհի թևավոր խոսքն էլ պահենք մտքներումս։

Պլպլան գլխով մի երիտհանրապետական նախկին պատգամավոր ունենք, աշոտյանարմեն վերնագրով, որի ուրախությունը հասել է անպատկառության և անբարոյականության այն աստիճանի, որ լկտիաբար ցանկություն է հայտնում կորոնավիրուսին նվիրված երգ գրել։

Հասկանալի է, որ այդ առաջարկը մտքի այդ գիգանտը արել է հեգնելով ներկայիս իշխանությանը, սակայն ինչքան բարոյազրկված պիտի լինի մարդը, որ իրեն թույլ տա կատակել մի թեմայի վերաբերյալ, որը հանգստից զրկել է մի ողջ երկիր և ազգ։ Օրինակներ էլի կան, բայց չեմ թվարկի, որ ավելորդ անգամ մի քանի լընգուլավազի անուն չհնչեցնեմ։

Հարցը երևույթն է։ Խոսքս ուղղում եմ չարախնդալու այդ սիրահարներին. բերաններդ ավել-պակաս շաղ մի տվեք։

Կորոնավիրուսները կգան կանցնեն, դուք ու ձեր երեխաները ապրելու եք երկրում, մի մոռացեք։ Մի ոչնչացրեք ձեր երեխաների ապագան, պատվով ապրելու նրանց հնարավորությունը։ Իսկ ավելի կարճ` կդորըմ մարդ եղեք…

Rate article