«Տեղեկանք կա, որ իմ աղջիկը կույս է եղել, ով երեխայիս բարոյականության մասին բան ասի, էս թուղթը կկոլոլեմ, բերանը կմտցնեմ…». Ինչ է պատմել խեղդամահ եղած աղջկա մայրը

ANIMALI CELEBRI

Похожее изображение

Օրեր առաջ հայությունը ցնցվեց սարսափելի և դաժան սպանության մասին լուրն իմանալով. սպանել էին 16 ամյա երիտասարդ աղջկա։

Երեւանում խեղդամահ հայտնաբերված 16-ամյա Սառա Կարապետյանը մինչեւ իններորդ դասարանը սովորել է Արտաշատի թիվ 1 դպրոցում:

«Մեր դպրոցը չի ավարտել, այստեղից տեղափոխվել է Ոստանի դպրոց, մեր դպրոցում ինքը սուսիկ-փուսիկ, արտառոց պահվածք չի ունեցել, լուռ երեխա էր »,- Aravot.am-ին պատմեց դպրոցի տնօրեն Թինա Մարգարյանը: Ոստանի դպրոցի տնօրեն Գեղամ Արշակյանն էլ մեզ հետ զրույցում պատմեց, որ հիանալի աշակերտուհի է Սառան եղել.

«Շատ հիանալի երեխա է եղել, ուսումնառության բավականին բարձր մակարդակ ուներ: Այդ երեխային հետեւող չի եղել երեւի: Ինձ մոտ տեղափոխվեց թիվ 1 դպրոցից, մայրը չի հարմարվել կոլեկտիվի անդամների հետ, որոշել են գործերը տեղափոխել մեզ մոտ: Անձամբ իմ հսկողության տակ է եղել, դասղեկի հետ կարողացել ենք այդ երեխայի մոտ զսպվածություն ձեռք բերել, ոչ թե վարքի, այլ դպրոց հաճախելու առումով: Ինքը դժվար դպրոց հաճախող երեխա էր, ծնողը երեւի մատների արանքով էր նայում, բերեց դպրոց, ու երեխան սկսեց բացակայել: Դասղեկին հանել, ուղարկել եմ իրենց տուն: Խնամված ընտանիք չէր, էդ կինը ոնց որ երկրորդ անգամ էր ամուսնացել:

Ի դեպ, որոշ տեղեկություններ կան, որ Սառան Ռաֆայելի ընկերուհին է եղել, նրանց ընկերությունը արդեն մի քանի տարի է՝ շարունակվել է, իսկ նշված պլանշետում եղել է նյութ, որի շուրջ Ռաֆայելը վիճել է աղջկա հետ, ստիպել՝ այն ջնջի, իսկ Սառան դիմադրել է, սպառնացել հրապարակել այն: Ինչի շուրջ էլ վիճել են:

Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել նաեւ Սառայի մորից՝ Նելլի Կարապետյանից: Մեզ հետ զրույցում նա ասաց. «Դատաբժիշկը տեղեկանք է տվել, որ իմ աղջիկը կույս է եղել, ասաց՝ ով էդ երեխայի բարոյականության մասին բան ասի, էս թուղթը կկոլոլես, բերանը կմտցնես, որ ծոծրակից դուրս գա:

Ուսանող երեխա է եղել, ե՛ւ աշխատել է, ե՛ւ սովորել է, էդ էլ իր վարձած բնակարանը չէր, ընկերուհու բնակարանն է: Այդտեղ 10 րոպեի ինտերվալ է եղել, այդ բնակարանում ապրել է շեկլիկ աղջիկ, իմ երեխեն սեւ, երկար, մուգ մազերով երեխա է եղել, բանալին տվել է, բարձրանա վերեւ, իր ծննդյան օրն է եղել: Իմ երեխան այդ ոչնչությանը չի ճանաչել, ոչ մի շեղող հարց չկա: Ինչ եք ուզում իմանալ: Իմ երեխեն, եթե այդ տղու հետ ապրել է, ինչու պետք է խեղդեր»:

Rate article