Տարածելը խրախուսվում է՝ Հայտնաբերվել է ժամկետանց գազավորված ըմպելիք

ANIMALI CELEBRI

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները Գյումրի քաղաքի մանրածախ և մեծածախ առևտրի օբյեկտներում, ինչպես նաև հանրային սննդի կազմակերպություններում իրականացրած մշտադիտարկման ընթացքում դրանցից շատերում հայտնաբերել են

«Կոկա-կոլա» ՓԲԸ-ի և «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոտլեր» ՍՊԸ-ի կողմից արտադրված ժամկետանց գազավորված ըմպելիք՝ Կոկա-կոլա և Պեպսի-կոլա:

Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից կազմվել են արձանագրություններ և ժամկետանց արտադրանքը հանվել է վաճառքից:

Տնտեսվարողները ներկայացրել են պարտավորագրեր այն մասին, որ գազավորված ըմպելիքը մատակարարից ստացել են մեկ շաբաթ առաջ, և պարտավորվում են ժամկետանց ողջ խմբաքանակը վերադարձնել մատակարարին:

ՍԱՏՄ բոլոր տարածքային ստորաբաժանումներին հանձնարարվել է սննդի շղթայի կազմակերպություններում ստուգել տվյալ ապրանքանիշների, ինչպես նաև այլ սննդամթերքի հնարավոր ժամկետանց խմբաքանակի առկայությունը:
Սպառողներին հորդորում ենք ուշադիր լինել սննդամթերք գնելիս և, ժամկետանց ապրանք կամ այլ խախտում-անհամապատասխանություն նկատելիս, տեղեկացնել Սննդամթերքի անվտանգություն տեսչական մարմին:

Թեժ գիծ՝ 010206040, 012906090

Աղբյուր

Rate article