Վրացի բուժարարներից մեզ հասած քսուքի բաղադրատոմս, որը կօգնի բուժել մաշկային հիվանդություններն ու վերքերը

ANIMALI CELEBRI

Երբեմն մաշկային հիվանդությունների և վերքերի դեպքում դեղատնային միջոցներ անզոր են լինում և հենց այդ ժամանակ են օգնության հասնում տարիներով փորձված ժողովրդական բաղադրատոմսերը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վրացի բուժարարներից մեզ հասած մի հիանալի քսուք, որը կօգնի արագ ազատվել մաշկային հիվանդություններից և վերքերից:

Այս քսուքով բուժվածները վստահեցնում են, որ այն շատ արդյունավետ է նույնիսկ կարմիր քամու և վարիկոզի դեպքում:

Անհրաժեշտ է.

200 մլ ձիթայուղ,
100 գրամ բնական մեղրամոմ,
100 գրամ փշատերև ծառի խեժ,
2 ճաշի գդալ մեղր,
1-2 գրամ ակնամոմ:
Պատրաստման եղանակը.

1. Մեղրամոմը դնել կաթսայի մեջ, ավելացնել ձիթայուղն ու խեժը, այնուհետև 10-12 րոպե եփել տաք գոլորշու վրա: Չոր խեժը հարկավոր է նախապես վերածել փոշու: Եթե անտառից խեժ գտնելը դժվար է, ապա կարելի է գնել այն հեղուկ վիճակում դեղատնից (հարկավոր է ավելացնել ընդամենը մի քանի կաթիլ): Սակայն մինչ խեժի օգտագործումն անհրաժեշտ է ստուգել, թե արդյոք այն ոչ մի ալերգիկ ռեակցիա չի առաջացնում:

2. Ավելացնել մեղրը և եփել ևս 8-10 րոպե:

3. Այնուհետև ավելացնել ակնամոմը և կրկին եռացնել 8-10 րոպե՝ ընթացքում անընդհատ խառնելով:

4. Վերցնել կրակից, սառեցնել և լցնել ապակյա տարրայի մեջ:

5. Քսուքը կարկավոր է պահել միայն սառնարանում և օգտագործել օրական 1-2 անգամ՝ քսելով հիվանդ հատվածին:

Աղբյուր

Rate article