Վրաստանում հիմա այն վիճակն է , որը կլիներ Հայաստանում , եթե այս ամենը լիներ ՀՀԿ-ի օրոք

ANIMALI CELEBRI

Վերջին մի քանի օրերի ընթացքում ընդդիմադիր շրջանակները, նրանց սպասարկող լրատվականներն ու ՖԲ “էքսպերտներ”-ը կորոնավիրուսի դեմ պայքարի կոնտեքստում համեմատում են Վրաստանի ու Հայաստանի իշխանությունների գործողությունները, երկրներում տիրող վիճակը: Դժվար չէ կռահել, որ էդ ամենը անում են կեղծ տեղեկատվություն տարածելով, մանիպուլյատիվ թվեր համադրելով, որոշ կարևոր հանգամանքների վրա աչք փակելով ու էդ ամենը ի օգուտ… Վրաստանի: Այսինքն՝ մեր այսպես կոչված ընդդիմադիրները արտակարգ դրության պայմաններում փորձում են հարվածներ հասցնել ՀՀ իշխանություններին, դրանցով քաղաքական դիվիդենտներ շահել, այս ծանր օրերին երկրում իրավիճակը էլ ավելի սրել ու դժգոհության ալիք բարձրացնել:
Հիշեցնեմ, որ Վրաստանում պաշտոնապես կորոնավիրուսից մահ չի գրանցվել: Վարակվածների թիվը պաշտոնապես 300-400 սահմաններում է, այնտեղ էլ է հայտարարված արտակարգ դրություն, սահմանված է պարետային ժամ՝ 21:00-06:00:

Բացի այդ կարանտինի են փակված երկու շրջան՝ Բոլնիսի ու Մառնեուլի: Արտակարգ դրության պայմանները խախտելու համար նախատեսված է տուգանք ՝ 900$: Վրաստանի իշխանությունների ցուցւոմով երկրում գործող խոշորագույն երեք բանկերը վարկերը սառեցրել են 3 ամսով: Կոմունալ վճարումները լույսը մինչև 6000 դրամի չափով ու գազը մինչև 12000 չափով պետությունն է վճարելու:

Ընդհանուր առմամբ 2 միլիարդ լարի է պետությունը հատկացնում տնտեսական ու սոցիալական վիճակը որոշ չափի կայուն պահելու համար: Անպայման ուզում եմ նշեմ նաև այն, որ Վրաստանի արտակարգ դրությունը խախտած անձանց տուգանքները պետությունը “չորով” գանձում է , ապրիլի 1-ի դրությամբ բյուջե փաստացի մտել է մոտ 2.000.000 լարի:

Այսինքն՝ 5 օրում 2.000.000 լարի էտ վիճակում հավաքել են արդեն իսկ: Հայաստանում դեռ մուծված տուգանք չկա, և օդում կախված լուրերի համաձայն դրանք “ջրվելու են”:
Պետք է նշեմ, որ ՀՀ իշխանությունները ընդունել են թվով ՝ 9 տնտեսական ու սոցիալական աջակցության փաթեթներ , որոնք գրեթե անմասն չեն թողնում ՀՀ-ում բնակվող ոչ մի անհատի: ՀՀ-ում ևս պետությունը կարգավորել է վարկերի մարման ժամկետների հետաձգունը,կոմունալ վճարումները ևս սառեցվել են, ի աջակցություն տնտեսվարողների բյուջեից հատկացվել է 300 միլիոն դոլար: ՀՀ իշխանությունները աննախադեպ թափանցիկ աշխատաոճ են դրսևորել այս ընթացքում և շարունակում են, աշխարհում աննախադեպ:

Վերադառնանք Վրաստանին : Վրաստանում վերջին 2 տարիների ընթացքում լարին արժեզրկվել է ու շարունակում է արժեզրկվել դոլարի համեմատ 1$=1.60 լարիից 2017-ին , հիմա ՝ 1$-3.45: Վրաստանում դեռ 2018 թվականից քաղաքական ճգնաժամ է, իշխանական “Վրացական Երազանք”-ը կորցրել է հասարակության վստահությունը, այս ֆոնին արդեն փաստ է, որ Վրաստանը կանգնած է ֆինանսական աղետի առաջ ու տեղեկություններ կան բավականին շատ ու հավաստի հենց Վրաստանից, որ Վրաստանի իշխանությունները թաքցնում են իրական թվերն ու պատկերը երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ: Եվ այդ ամենը իսկապես հավատի արժանի է, գոնե այն առումով, որ իշխանությունները հետզհետե կորցնում են վերահսկողությունը և իրական իրավիճակը ներկայացնելով Վրաստանում հնարավոր են ճակատագրական զարգացումներ, որը իշխանությունները չեն կարող թույլ տալ:

Կարճ ասած Վրաստանում հիմա այն վիճակն է, որը կլիներ Հայաստանում, եթե այս ամենը լիներ ՀՀԿ-ի օրոք: Ու շատ խորհրդանշական է, որ հենց ՀՀԿ-մերձ շրջանակներն են գովաբանում Վրաստանի իշխանություններին, նրանց համեմատում ՀՀ իշխանություների հետ և դրանով փորձում վատ դրության մեջ դնել հայրենի իշխանություններին, թե բա՝ տեսեք նրանք լավ են աշխատում, իսկ դուք ապիկար եք:

Չէ , տղերք , նորմալ ա:

Առողջություն մեզ բոլորիս։

Կառլոս Ռաիսյան

Rate article