Վրաստանը կթույլատրի՞ հայաստանցի զբոսաշրջիկների մուտքը երկիր

ANIMALI CELEBRI

Վրաստանը չի բացի սահմաններն այն երկրների զբոսաշրջիկների առջև, որտեղ կորոնավիրուսի մեծ տարածում կա: Սա վերաբերում է նաև Հայաստանին։ Այդ մասին հայտարարել է երկրի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն «Պիրվելի» հեռուստաալիքի եթերում։

Վրաստանը չի թույլատրի հայաստանցի զբոսաշրջիկների մուտքը երկիր

Առաջին հերթին երկիր են այցելելու այսպես կոչված՝ «կանաչ» գոտի ճանաչված երկրների քաղաքացիները:

Զբոսաշրջության վարչությունը աշխատում է այդ ուղղությամբ։ Նվազագույն ռիսկով երկրների հետ կձեւակերպվեն երկկողմ համաձայնագրեր։ Մշակվում են որոշակի գործընթացներ՝ ինչպիսի թեսթ պետք է անցնի զբոսաշրջիկը ժամանելիս։ Շատ երկրներ արդեն ներդրել են այդ կանոնները։ Օրինակ՝ մեր քաղաքացիները, որոնք մեկնում են Թուրքիա՝ բուժման, պետք է կորոնավիրուսի թեսթը ոչ վաղ քան 48 ժամ առաջ անցնեն (սահմանը հատելուց)։ Նաեւ արդեն սահմանը հատելուց հետո Վրաստանում զբոսաշրջիկները որոշակի զննման կենթարկվեն»,- հայտարարել է նա, հայտնում է «Эхо Кавказа»-ն։

Rate article