ՎԵՐՋ!!!Պարետի որոշմամբ կփակվեն…նոր որոշում

ANIMALI CELEBRI

Պարետի նոր որոշումը | ՄԱՄՈՒԼ.am ...
ՀՀ Կառավարության լրատվության բաժնից՝ Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի, սննդամթերքի անվտանգության, քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, կրթության ինչպես նաև շուկայի վերահսկողության տեսչական մարմինները 24.08.2020-ի դրությամբ իրականացրել են 71634 ստուգում, որից միայն 681-ը՝ նշված օրը:

Հայկական Միասնական Տեղեկատվական Կենտրոնից տեղեկացանք, որ օգոստոսի 25-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: ՇՎՏՄ-ի աշխատակիցները, որոնք հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումներ են իրականացնում են

պարետի՝ օգոստոսի 18-ի N 253 որոշման համաձայն, այցելել են մի շարք բենզալցակայաններ, գազալցակայաններ, խոշոր առևտրի կենտրոններ ու շինանյութի խանութներ: Խախտումներ չեն հայտնաբերվել: Բոլոր տնտեսավարողների մոտ փակցված են եղել դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները,առկա են եղել փակ աղբամանները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները:

ԲԸՏՄ-ն Երևանի Կենտրոն վարչական շրջանի կանաչ գոտիներում էական խախտումներ չի արձանագրել։ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցներն այսօր իրականացրել են մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում: Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի ու Կարապի լճի հարակիցզբոսավայրերում,կանաչ

գոտիներումանցկացված մշտադիտարկումների արդյունքումէական խախտումներ չեն արձանագրվել։ Գրանցվել են սոցիալական հեռավորություն չպահպանելու եզակի դեպքեր։ Դիմակ չկրող երկու քաղաքացի ներկայացրել է քրոնիկ հիվանդության փաստը հաստատող բժշկական համապատասխան փաստաթուղթ (ՀՀ պարետի որոշման համաձայն վերջինիս առկայության դեպքում անձը հանրային բաց տարածքներում կարող է դիմակ չկրել)։

Երևանի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում օգոստոսի 25-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ շարունակել են իրականացնել ուժեղացված վերահսկողություն հանրային տրանսպորտի անվտանգ գործունեության նկատմամբ։ Մասնավորապես՝ Արցախի փողոցի և Աբովյանի պուրակի հարակից տարածքներում իրականացված

վերահսկողական աշխատանքների արդյունքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում հայտնաբերվել են առջևի նստատեղին ուղևորի առկայությամբ փոխադրման դեպքեր։ Կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում կրկին հայտնաբերվել են սահմանված քանակից ավել ուղևորներով փոխադրումներ իրականացնելու դեպքեր։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր ևս մայրաքաղաքում և մարզերում շարունակել է մշտադիտարկման լայնածավալ աշխատանքները։ ԱԱՏՄ աշխատանքային խմբերի դիտարկման տիրույթում են եղել խոշոր բժշկական կազմակերպություններ, կարի և պահածոների արտադրամասեր, ատամնաբուժական կաբինետներ, դեղատներ, գեղեցկության սրահներ, խոշոր սուպերմարկետների մասնաճյուղեր, մանրամեծածախ առևտրի կետեր։ Արձանագրվել են մի շարք խախտումներ, որոնց վերաբերյալ կազմված արձանագրությունները կուղարկվեն պարերատուն։

Rate article