Վաղ թե ուշ կորոնավիրուսով վարակվելու են բոլոր մարդիկ.

ANIMALI CELEBRI

Վաղ թե ուշ կորոնավիրուսով վարակվելու եւ առողջանալու են բոլոր մարդիկ. մարդկության 80 տոկոսը ոչ մի ախտանիշ չի ունենալու, իսկ մնացյալ 20 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանալու է միջին, ծանր կամ կրիտիկական ձեւով: Այսպիսի կարծիք է հայտնել Թբիլիսիի Համալսարանական առաջին կլինիկայի տնօրեն Լեւան Ռաթիանին, փոխանցում է newsgeorgia.ge-ն:

«Մեր կլինիկան մյուս կլինիկաներից տարբերվում է նրանով, որ մենք ոչ միայն պացիենտներին ենք բուժում, այլեւ այս հիվանդության մասին տեղեկություններ ենք ստանում եւ փոխանցում: Ո՛չ ինձ համար, ո՛չ աշխարհի առաջատար գիտնականների համար այս վիրուսի ստրատեգիան դեռեւս պարզ չէ: Միայն մեկ բան գիտենք, որ սա հիվանդություն է, որով պետք է հիվանդանան բոլորը, ամբողջ մարդկությունը: 80 տոկոսը ակլինիկական ձեւով, իսկ 20 տոկոսը կհիվանդանա միջին, ծանր եւ կրիտիկական ձեւով»,- ասել է Ռաթիանին:

Նա հիշեցրել է, որ այսօր շատ է խոսվում ԲՑԺ պատվաստանյութի մասին, որը, ըստ տարածված կարծիքի, օգնում է հեշտ տանել կորոնավիրուսով վարակումը: Վրաստանը երկրներից մեկն է, որտեղ այդ պատվաստումը պարտադիր է, եւ Ռաթիանին հույս ունի, որ դա Վրաստանի քաղաքացիներին կօգնի խուսափել կորոնավիրուսի հետեւանքով բարդություններից:

Ներկայումս Համալսարանական կլինիկայում է 66 պացիենտ, որոնցից 52-ը վարակված է կորոնավիրուսով: Ռաթիանիի խոսքով՝ նրանց վիճակը կայուն է: 6 պացիենտ վերակենդանացման բաժանմունքում է, իսկ նրանցից 3-ին միացված է արհեստական շնչառության սարք:

Rate article