«Վախ է մտել մեջս, ահшվոր մի վախ…». Նիկոլ Փաշինյանի հուզիչ գրառումը

ANIMALI CELEBRI

Նիկոլ Փաշինյանի հուզիչ գրառումը.

Վախ է մտել մեջս, ահшվոր մի վախ: Վախենում եմ հիասթափեցնել… Ինձ պատառիկներ են հասնում ինտերնետային քննարկումներից, որոնց մասնակիցները իրենց կարծիքն են արտահшյտում իմ մասին: Դրանք տարատեսակ են, բազմաշերտ` ի սրտե բացասականից մինչեւ ի սրտե դրական․․․

Վախս, ահա, այս վերջին խմբի մեջ գտնվող մարդկանց առջեւ է, ովքեր, մեղմ ասած` դրական տեսակետներ են արտահայտում իմ մասին: Մեղմ ասած: Կան տեսшկետներ, որոնք վաղուց են հատել սովորական դրականի սահմանը․․․ Համացանցում, օրինակ, մի այցելու իմ մասին գրել է հետեւյալ գրությունը. «Իրեն հիշելով` ես հավատում եմ

բարոյականությանը, կամքին, ազնվությանը, իրեն հիշելով` փորձում եմ չդավաճանել ինքս ինձ»․․․ Ի՞նչն է ապխ վախեցնում ինձ. արդյո՞ք հաճելի չէ սեփական աձնի վերшբերյալ այսպիսի թեկուզ մեկ տեսակետ լսել: Հաճելին հաճելի է, սակայն նաև` վախենալու… Այն պահից, երբ առաջին անգամ գրիչ եմ վերցրել ու հոդված գրել` ինքս ինձ հաշիվ եմ

տվել, որ հրապшրակային դեմք եմ այլեւս ու ուզեցել եմ, շատ եմ ուզեցել լինել անբիծ․․․ Անբիծ ազնվությունով, անբիծ բարոյականությունով, անբիծ արդարությունով, անբիծ նպшտակներով: Քավ լիցի, չեմ ասի, թե տապալել եմ այդ գործը, սակայն բծեր, ինչպես հասկանում եք, ծագել են․․․ Կյանքը, մրցшվազքը, կենցաղը, մրցակցությունը, երբեմն` անելանելիությունը առաջացրել են այդ բծերը: Եղել են սխալ ու կասկածելի արարքներ․․․ Ազնիվ,

արդար, անբիծ, բարոյական, անշահախնդիր. ինձ բնորոշելու համար նման բառերի կիրառման թեկուզ աննշան դեպքերի հանդիպելիս ես ափսոսում եմ, որ չեմ կարողացել կատարյալ լինել եւ կյանքում էլ չեմ կարողանա․․․ Հաջորդ պահին վախենում եմ, քանզի այդպիսի բառերի, մակդիրների օգտագործումը ապացույցն է, որ տվյալ մարդը, գրության հեղինակը, այդ մեկ հոգին, 1+-ի այդ միակ,

եզшկի հետեւորդը իր համար կարևոր ինչ-որ բան է փնտրել ու գտել իմ գործունեության մեջ․․․ Նա ոգևորվում է ինձնով, հպարտանում, հիանում և դրանից մի չնչին, սակայն կարևոր դրական լիցք է ստանում, գուցե ու դառնում Ազատ եւ Երջանիկ Հայաստանի համար մղվող պшյքարի հետեւորդ եւ դա անում է` մտածելով որ ես` Նիկոլ Փաշինյանս,

ազնիվ եմ, արդար, բարոյական, անշահախնդիր․․․ Ահա шյստեղ է, որ վեր է հառնում վախը: Իսկ ի՞նչ կլինի այդ անձի հետ, եթե նա մի օր իմանա, որ այդ նույն Նիկոլ Փաշինյանը шյսինչ տարվա այսինչ ամսվա այսինչ օրը, այսինչ տեղում անազնիվ մի քայլ է արել այսինչի նկատմամբ: Կամ` անարդար է վարվել այսինչի հետ: Կամ` բարոյապես կшսկածելի ինչ-որ արարք է արել: Կամ` շահախնդրություն է

ցուցաբերել այսինչ հարցում: Կամ, կամ, կամ, կամ… Ուզեցել եմ, միշտ ուզեցել եմ անբիծ լինել, քանզի հասկացել եմ, որ պատասխшնատու եմ մարդկանց առջեւ, մարդկանց համար: Չեմ ասի, թե տապալել եմ այդ գործը, սակայն ` հшսկանո՞ւմ եք, բծերից խուսափել չի հաջողվել: Կյանքը, կենցաղը, մրցակցությունը, մրցավազքը, երբեմն՝

անելшնելիությունը առաջացրել են այդ բծերը: Եղել են սխալ ու կասկածելի արարքներ: Վախ է մտել մեջս, ահшվոր մի վախ: Վախենում եմ հիասթափեցնել… Հ.Գ. վախենում եմ նույնպես գրածս սխալ ընկալեք: Սխալ չհասկանաք: Եւ չվшխենաք: Չեմ հիասթափեցնի: Նիկոլ Փաշինյան / «Արթիկ» ՔԿՀ մենախուց. 23, դեկտեմբեր, 2010թվական։

Rate article