Սուտ կլինի ասել, որ ես շատ լավ պատկերացնում էի, թե պատերազմն ինչ է ու ինձ ինչ է սպասվում ընդհանրապես․Անի Մինասյան

ANIMALI CELEBRI

Համարյա ոչ մեկ չգիտեր, որ ես գնալու եմ, ես ինքս չէի ասել, մեր տանն անգամ չգիտեին, ես գնացել եմ էնտեղ, նշանակվել, նոր հետո զանգել ասել…
«Սուտ կլինի ասել, որ ես շատ լավ պատկերացնում էի, թե պատերազմն ինչ է ու ինձ ինչ է սպասվում ընդհանրապես»,-պատմում է օրեր առաջ Արցախի հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնը թողած Անի Մինասյանը:

Չէ, պատերազմը չէր պատճառը, որ Անին ավարտեց կատարել տնօրենի իր պարտականությունները, ի սկզբանե որոշվել էր, որ ռադիոն ղեկավարելու է մինչև դեկտեմբերի 31-ը՝ 6 ամիս ժամկետով: «Համարյա ոչ մեկ չգիտեր, որ ես գնալու եմ, ես ինքս չէի ասել, մեր տանն անգամ չգիտեին, ես գնացել եմ էնտեղ, նշանակվել, նոր հետո զանգել ասել, որ ես մինչև տարվա վերջ հետ չեմ գալու, իրենք գիտեին մի շաբաթով գործուղման էի գնացել»,-ասում է Անին:

Հովիկի ու Իզաբելի ռեստորանում, ովքեր կերակուր էին տալիս Արցախում գտնվող ու դրա կարիքն ունեցող բոլոր քաղաքացիներին, Անին էլ ամաններն էր լվանում, էլ օգնում ճաշ եփել, ռադիոյի եթեր էլ «պադվալից» էին մտնում, բայց ռադիոն 44 օր չլռեց:Անի Մինասյանը պատմում է պատերազմական օրերի, ապաստարանի կյանքի ու շուրջը կատարվածի մասին:
Մանրամասները՝ տեսանյութում.

Rate article