Սյունիքի մարզում զինծառայողների դիերի որոնողական աշխատանքների ժամանակ պայթյուն է տեղի ունեցել . shamshyan.com

ANIMALI CELEBRI

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում․ տեղեկացնում է shamshyan.com-ը։

Մեղրիի տարածաշրջանում պատերազմի օրերին անհետ կորածների և դիերի որոնողական աշխատանքեր կատարելու ժամանակ պայթյուն է տեղի ունեցել։

Պայթյունի հետևանքով Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության 2 հրշեջ փրկարարներ վնասվածքներ են ստացել։

Այս պահին նրանք տեղափոխվում են հիվանդանոց։

Rate article