Սա է, երևի, միակ պատճառը, որի շնորհիվ հանրությունը հանդուրժում է ՀՀ ներկա իշխանությանը… Նաիրի Հոխիկյան

ANIMALI CELEBRI

Նաիրի Հոխիկյանը գրում է. 1998-ին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը վայր դրեց նախագահի լիազորությունները, հայկական պետականությունը ծանրագույն վիճակում էր սոցիալական առումով։ Երկրից աղե տալի

արտագ աղթ էր, հողերի eւ գործարանների սեփականաշնորհումը եղել էր կամայականորեն, ինչի հետևանքով փոշիացվել էր ողջ տնտեսական պոտենցիալը, արցախյան հակամար տությունը լուծելու համար կար արտաքին հսկայական ճն շում։ Կհիշեք, թե հայ ժողովուրդը ինչպիսի պիտակումներով էր բնութագրում այն ժամանակվա նախագահին, գլոբալ առումով չէր ընդունում։ Լևոն Տեր-Պետրոսյանը հավանաբար ընդունեց, որ ինքը

ձախողել է ու հեռացավ՝ խոստանալով վերադառնալ։ Դրանից հետո 10—ը տարի նա լռեց, որևէ տեղ որևէ ելույթով հանդես չեկավ, որևէ բո ղոքի ակցիա չարեց։ Լռեց, որ ազգը մոռանա իր արածի ու չարածի մասին։ 2008-ին մենք տեսանք, որ Տեր-Պետրոսյանի ընտրած տակտիկան ճիշտ էր՝ նա կարողացել էր հիմնականում մոռացության մատնել իր մասին հանրային տրամադրությունները։ ՀՀԿ-ն Հայաստանի իշխանության մեջ է եղել մոտ 20 տարի, որից 10 տարին՝ անմիջական կառավարմամբ։ Այդ ընթացքում Հայաստանում մեծ

ծաղկում է ապրել օլի գարխիան, 2000-ականների՝ փոքրինչ ոտքի կանգնած տնտեսությունը նորից ճգնաժ ամի մեջ է ընկել, ոտնահա րվել են մարդու իրավունքները, ունեցել ենք դիվանագիտական մի շարք ձախողումներ, կեղ ծված ընտրություններ։ Այս իրողությունների հետևանքով հայ ժողովուրդը 2018-ին բողո քի ալիքով պահանջեց ՀՀԿ-ի հեռացումը իշխանությունից։

Այդ իրողությունից օգտվեցին նաև քաղաքական փորձառություն ու ընդհանրապես՝ կենսափորձ չունեցող մարդիկ՝ հանրության ընդհանուր զայր ույթի ալիքի վրա գալով իշխանության։ Լևոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀԿ-ի գլխավոր տարբերությունն այստեղ մեկն է՝ նախկին նախագահը իր մեջ ուժ եւ խելամտություն գտավ լռելու ու հանրային վարկանիշ ձևավորելու։ ՀՀԿ-ն չի կարողանում ընդունել, որ

իր յուրաքանչյուր քայլ այսօր ավելի է ամրացնում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Ընկերս օրերս ասում էր՝ ՀՀԿ-ն բետոնապատում է ՔՊ-ի աթոռը։ ՀՀԿ-ի ինտելեկտուալ հատվածին միշտ ասել եմ, հիմա էլ եմ հորդորում՝ առնվազն տասը տարի հրաժեշտ տվեք ակտիվ քաղաքականությանը, թողեք, որ հանրությունը մոռանա ձեր վերաբերյալ, հակառակ դեպքում ամեն անգամ, երբ

բողո քի գործողություններ եք անում, մարդիկ հիշում են հաստավիզ օլիգար խներին, իրենց աստված երևակայող բազմաթիվ պաշտոնյաներին, ՀՀԿ-ական պատգամավորներից շատերի ցինիկ պահվածքը, բազմաթիվ ուրիշ տխուր բաներ ու ասում այս օրերի կարևոր խոսքը՝ Նիկոլը գնա, ՀՀԿ-ն գա՞․․․ երբեք։ Սա է, թերևս, միակ պատճառը, որի շնորհիվ հանրությունը հանդուրժում է ՀՀ ներկա իշխանության գոյությունը։ Հետևաբար՝ ՀՀԿ-ն անչափ ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին։ Իսկ ձեռնտո՞ւ է արդյոք Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ին։

Rate article