Ռուսաստան, թե Արևմուտք. Փաշինյանի դիպուկ պատասխանը՝ BBC-ի լրագրողին

ANIMALI CELEBRI

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik․ Ռուսաստանը Հայաստանի ռազմա վարական դաշնակիցն է բոլոր ոլորտներում, մասնավորապես,

տնտեսության և անվտանգության, իսկ Եվրոպական Միության հետ կնքել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայանգիր»։ Այսպես է պատասխանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը BBC–ի HardTalk հաղորդման հաղորդավար Սթիվեն Սաքուրի հարցին, թե, ի վերջո, ո՞ր ճանապարհն է ընտրելու Հայաստանը` դեպի Ռուսաստան, թե Արևմուտք։

«Ռուսաստանը տասնյակ տարիների Հայաստանի գործընկերն է, իսկ Եվրոպական Միությունը օգնում է մեզ իրականացնել հեղափոխությունից հետո ռեֆորմային ծրագրերը։ Հայաստանը զարգացնում է հարաբերությունները երկու կողմերի հետ էլ», – պատասխանել է Փաշինյանը։

Սաքուրին չի բավարարել պատասխանը, նա մեկ անգամ էլ է փորձել Հայաստանի վարչապետից կոնկրետ պատասխան կորզել, սակայն ապարդյուն։ Այնուհետև լրագրողը Փաշինյանից փորձել է ճշտել` ինչպես է Հայաստանը զարգացնելու հարաբերությունները ՆԱՏՕ–ի հետ, եթե խնդիրներ ունի Թուրքիայի և արդեն ԱՄՆ–ի հետ։

«ԱՄՆ–ն խնդրել էր ձեզ պատ ժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ, բայց դուք դա չարեցիք»,– նկատել է լրագրողը։

Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը շարունակելու է Իրանի հետ լավ հարաբերությունները` բոլոր ուղղություններով։

«Մենք կանենք առավելագույնը, որ ԱՄՆ–ի հետ պահպանվեն լավ և բարիդրացիական հարաբերություններ», – ընդգծել է վարչապետը։

Նույն հաղորդման շրջանակում Փաշինյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի, Ռոբերտ Քոչարյանի և հեղափոխությունից հետո չարդարացված սպասելիքների մասին հարցերին։

Rate article