Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ

ANIMALI CELEBRI

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ, փետրվարի 1-ին հրապարակեց երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրվող «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի ազատ արձակելու դեմ դատախազության բողոքի վճիռը:

Վերաքննիչ քրեական դատարանը վճռեց, որ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ:

Հիշեցնենք, որ Ռ. Աբրահամյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 -րդ հոդվածի 3-րդ կետով (առևտրային կաշառք):

Ռ. Աբրահամյանին առաջին ատյանի դատարանը կալանքից ազատ էր արձակել անցյալ տարվա դեկտեմբերի վերջին։ Դրանից հետո Դատախազությունը որոշումը բողոքարկել էր դատարանի այդ որոշումը։

Գործով մեղադրվում են նաև «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը:

Rate article