Ջիանի Օնչոյի աղմկահարույցը խոսքը՝ Նիկոլի մասին․ Ապշել էին բոլորը

ANIMALI CELEBRI

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Գայանե Ասլամազյանի նախկին ամուսնու՝ ուշագրավ գրառումը․․․

«Նշեմ, որ միայն ներքոհիշյալները չեն, սրանք պարզապես նպաստող ու սատարող հանգամանք են, և այսբերգի միայն երևացող մասը․․․

Հիմնական գաղափարախոսները, ծրագրավորողները ու կազմակերպիչները դեռ նոր պիտի ի հայտ գան․․․

Սրանք են խաբեբաները, ստեր և հերյուրանքներ տարածողները, ազգադավները, հայատյացները․․․

Սա է` ԼԳՏԲ-ներին ու աղանդավորներին սատարելու, մեր բանակի հերոս հրամանատարներին վարկաբեկելու, մեր կրոնը, կրթությունն ու հայ ընտանիքը պղծելու, սերունդներին այլասերելու առաքելությամբ Հայաստանում բազմացած թայֆայի ( այլ բառ չգտա ) երևացող մասը․․․

Մի քանի բացառություններ կան այս ցանկում ( փոքր գրանտներ են ստացել` պարզապես «կպցրել են» ), դրա համար նայեք մեծ փող ստացողներին` հատկապես վերջին տարիներին, անունները հայտնի են: Մնացածներին օգնելը շղարշ է եղել, որպեսզի մեծ գործերը թաքցնեն…

Ուշադիր նայեք, կոնկրետ մարդիկ, կոնկրետ գումարներով, ժամկետներով, թե ի՞նչ փողեր են ստացել, որպեսզի իրականացնեն այս ամենը: Ընդ որում նշեմ` երկար են պատրաստվել, ու շատ հիմնավոր…

Բոլոր խոշոր փող ստացածները «հեղափոխության» ջատագովներն ու ակտիվ մասնակիցներն են, այսօր էլ` վխտում են…

Թե չէ ընկել եք` «դուխով», բան… «դուխով»-ն ի՞նչ կապ ունի, այդ «սուտի» «դուխով»-ները գիտակցաբար, թե անգիտակից` սրանց ձեռքի գործիքն են և կամակատարը․․․

Ասել են` «…դուք միայն սուտ խոսացեք, հանրային կարծիք ձևավորելը` մեզ վրա․․․

Ձեր թիմով միայն Հայաստանն ու հայերին վարկաբեկեք, ով որ ինչ որ լավ բան է արել Ձեր երկրի համար` առանց միջոցների միջև խտրականություն դնելու բոլորին անխտիր մրոտեք, սևացրեք, հեղինակազրկեք,

եթե պետք լինի, առանց դատ ու դատաստանի` նստացրեք, կալանավորեք, վրաները գործ սարքեք, իսկ տգետներին, անբաններին, ծաղրածուներին, բարդույթավորվածներին, կյանքից ու ճակատագրից վիրավորվածներին, բանսարկուներին պաշտոններ բաժանեք,

նաև` կարող եք Ձեր բարեկամներին ու հարազատներին պաշտոններ տալ, մենք հանրային կարծիքը կապահովենք, ու մնացածն էլ կանենք` երկիրը ներսից կքանդենք` ֆիզիկապես ու բարոյապես կքայքայենք, դրսի հետ հարաբերությունները կփչացնենք, դուք էլ կմնաք իշխանության: Լավ չի՞…»…

Նորից եմ կրկնում` միայն նրանք չեն, սրանք պարզապես նպաստող ու սատարող հանգամանք են, և այսբերգի միայն երևացող մասը…

Հիմա լավ, էլ ինչպե՞ս բացատրենք, որ պարզ լինի: Էլի չե՞ք հավատում, հարգելիներս…
Սա էլ պաշտոնական հղումը, փնտրեք և գտեք Ձեր սիրելիներին աջակցողներին․․․

Մեկ անգամ էլ կրկնեմ` այդ ցանկում փոքր գրանտներ ստացած ազնիվ մարդիկ էլ կան` նրանք կապ չունեն այս ամենի հետ: Ջիանի Օնչո

Rate article