Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին . Ինչ է մաղթել նա Քոչարյանին

ANIMALI CELEBRI

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ

Քոչարյանին ծննդյան 66-ամյակի առթիվ: Շնորհավորական ուղերձի տեքստը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Ռոբերտ Սեդրակի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:
Ռուսաստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր պետական գործչի, որը շատ բան է արել ժամանակակից Հայաստանի զարգացման համար: Բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային կապերի ամրապնդման գործում:

Ի սրտե մաղթում եմ Ձեզ, հարգելի Ռոբերտ Սեդրակի, քաջառողջություն, բարեկեցություն և ոգու ամրություն:
Հարգանքներով` Վլադիմիր Պուտին»:

Rate article