Պարո՛ն Կարապետյան, չէ՞ որ Լեւոն Հայրապետյանը Արցախը շենացրել էր, գնայիր Մոսկվա, միջնորություն ներկայանցեիր․ Սարգիս Քլոյան

ANIMALI CELEBRI


armtimes.com-ը գրում է․
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու քննարկման ժամանակ կարճ ելույթ ունեցավ նաեւ Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ գործով տուժողի իրավահաջորդ Սարգիս Քլոյանը:

Նա նախ անդրադարձավ նախկին վարչապետների կողմից Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն ներկայացնելուն. «Անուշավան Դանիելյանին ես չեմ ճանաչում, նրա մասին ոչինչ չեմ ուզում ասել, ես ճանաչում եմ Կարեն Կարապետյանին, որը աշխատում է Մոսկվայում: Պարո՛ն Կարապետյան, չէ՞ որ Լեւոն Հայրապետյանը Արցախը շենացրել էր, գնայիր Մոսկվա, միջնորություն ներկայանցեիր, այդ լավ մարդուն ազատության մեջ թողնեին»:

Շարունակելով իր խոսքը՝ Քլոյանը դիմեց նաեւ Ռոբերտ Քոչարյանին. «Կամ, պարո՛ն Քոչարյան, Դուք լավ մտերիմ եք ՌԴ իշխանությունների հետ, այդ լավ մարդու համար ինչո՞ւ չմիջնորդեցիք»:

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը պարզաբանեց, որ տուժողը իր դիրքորոշումը պիտի ներկայացնի քննարկված միջնորդությունների վերաբերյալ:

Այդպիսով, Քլոյանը անդրադարձավ Քոչարյանի այն հայտարարությանը, թե ՔԿՀ-ում պայմանները բավարար չեն. «10 տարի նախագահ է եղել Ռոբերտ Քոչարյանը, 10 տարի՝ Սերժ Սարգսյանը, բա կարգի հրավիրեիք, հիմա ո՞ւմ եք բողոքում, ասում եք՝ նեղվածք ա, վատ ա, բա ձեր գործի անունն ի՞նչ էր, դուք մի անգամ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ մտե՞լ եք, այնտեղ շունը չէր ապրի, ո՞նց էին քաղբանտարկյալները ապրում, բա բյուջեից փող հանեիք, ուշադրություն դարձնեիք, նորոգեիք, չգիտեի՞ք՝ վերջում դա ձեր հանգրվանն էր լինելու»:

Աննա Դանիբեկյանը դարձալ կոչ արեց խոսել ըստ էության, եւ Սարգիս Քլոյանն ասաց, որ վերջացրեց, այլեւս չի խոսի

Rate article