Պարետը թույլատրել է պարել, սակայն սոցիալական հեռավորությունը պետք է պահել. Pastinfo.am

ANIMALI CELEBRI

Pastinfo.am-ը գրում է․
«Պարետատան նոր որոշման մեջ հստակ ձևակերպված է, որ մինչև 40 հոգանոց միջոցառումների անցկացումը թույլատրվում է, կենդանի երաժշտությունը նույնպես, բայց միայն բացօթյա տարածքներում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է վարչապետի, համատեղությամբ նաև պարետատան խոսնակ Մանե Գևորգյանը։

Կորոնավիրուսիային պայքարին միտված պարետատան սահմանած սահմանափակումների խիստ կանոններն աստիճանաբար մեղմացվում են։ Պարետի վերջին որոշման համաձայն, այսուհետ խնջույքներին մասնակցել կարող են 40 հոգի՝ նախկին 20-ի փոխարեն, նույն սեղանի շուրջ 5 մարդու փոխարեն կարող են նստել 8-ը։ Խնջույքների անցկացման բացօթյա ռեժիմը դեռևս պահպանվում է։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում արտակարգ դրության ռեժիմի վերջին երկարաձգման հարցի քննարկման ընթացքում միջոցառումների անցկացման խիստ սահմանափակումների դեմ էր արտահայտվել նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, ով կառավարությանն առաջարկում էր թույլատրել ընտանեկան միջոցառումներն անցկացնել ոչ թե 40 հոգանոց կազմով, այլ 60. «Հարսանիք է, թե ուտուշ-խմուշ, պետքա 40 հոգու փոխարեն թույլատրել 60 հոգի։ Ես չեմ հասկանում՝ էդ 40-ի ու 60-ի մեջ ինչ տարբերություն կա։ Մենք սպեցիֆիկ ժողովուրդ ենք։ Կան Հարյուրավոր մարդիկ, որ նշանվել են, չեն կարողանում ամուսնանալ»,- մտահոգություն էր հայտնել պատգամավորը։

Նկատենք, որ հանելով երգիչների ու հարսանիք վարողների աշխատանքային սահմանափակումը, պարետ Տիգրան Ավինյանը մեծահոգաբար թույլ է տվել միջոցառումների մասնակիցներին պարել և լիարժեք ուրախությամբ նշել ընտանեկան տոները, բայց սոցիալական հեռավորությունը պահելու կանոնը մնում է ուժի մեջ։ Հավանաբար, ուտուշ – խմուշների անցկացման ընթացքում պարետատան կողմից կցված հատուկ աշխատակցի մշտական անհրաժեշտության կարիք կլինի, ով պարերի ընթացքում մետրի օգնությամբ պարբերաբար կստուգի պարետի որոշմամբ սահմանված սոցիալական հեռավորությունը չգերազանցող 1.5 մետրի չափը։

Աղբյուր

Rate article