Պաշտոնական. Վաղվանից խիստ սահմանափակումներ կլինեն. Մանրամասներ

ANIMALI CELEBRI

Չնայած նախորդ շաբաթվա վերջին իշխանությունները հերքում էին խիստ կարանտինի անցնելու մասին լուրերը, սակայն ArmDaily.am-ի տեղեկություններով երկուշաբթի օրվանից իշխանությունները մտադիր են ավելի խիստ սահմանափակումներ մտցնել։

Նման սահմանափակումներ մտցնելու պատճառը կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մտահոգիչ տվյալներն են:

Արդեն շաբաթներ շարունակ մի քանի հարյուր հաստատված դեպք ենք ունենում՝ երբեմն օրական տասնյակ մահվան ելքերով:

Թե՛ վարչապետը, թե՛ առողջապահության նախարարը երբեք չեն հերքել, որ կարող ենք կրկին անցնել խիստ սահմանափակումների, բայց միևնույն ժամանակ նշում են, որ դա անցանկալի է՝ տնտեսական, սոցիալական տեսանկյունից:

Այժմ տեսնելով, որ հանրային առողջությունն իսկապես վտանգված է՝ կորոնավիրուսով պայմանավորված, և առողջապահական ոլորտը կարող է

պարզապես չհասցնել սպասարկել մեծաթիվ պացիենտների, որոշել են ավելի կտրուկ խստացումների գնալ:

Rate article