Չեք կարԸմ աշխԸտեք, պայթԸմ եք, ա՛յ դանդալոշներ․ Լիզա Ճաղարյան

ANIMALI CELEBRI

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սաշիկ Սարգսյանի որդու այսօր արած արտահայտությանը։

Հիշեցնենք, որ ակսօր դատական նիստից հետո ի պատասխան լրագրողների հարցերի նա պատասխանել էր, որ 30 միլիոն դոլարը աշխատել են․

Լիզա Ճաղարյանը մասնավորապես գրել է․

Ա՛յ ծույլիկներ, ի՞նչ եք ուզում Սաշիկից ու իր տղերքից, ձե՞զ ինչ, թե որտեղից էն 30 միլիոն դոլարը, աշխԸտել է, ուրդուց պըտի ըլի։ Սաշիկենք էլ են աշխԸտել միլիոնները, Սերժիկենք էլ են աշխԸտել, Ռոբիկենք էլ են աշխԸտել…։

Չեք կարԸմ աշխԸտեք, պայթԸմ եք, ա՛յ դանդալոշներ։

Հ.Գ. Լա՛վ են անում, քի՛չ են անում, պարոնայք եւ տիկնայք բառխըտնիներ, պատրաստ եղեք, որ օր օրի ավելի ու ավելի են լկտիանալու, հըլը ուր եեեեեք։

#աշխԸտասերները

(Visited 83 times, 83 visits today)
Rate article