«Չեմ ների երկրորդ անգամ». Անի Երшնյանը՝ սիրп, шմուսնության, ներելпւ մшսին

ANIMALI CELEBRI


Tert.am Life-ը բլից հարցազրույցների շարքում զրուցել է դերասանուհի Անի Երանյանի հետ` փորձելով բացահայտել նրա առօրյան, նախասիրություններն ու պատկերացնումները սիրո մասին:

Արթնանալուց հետո առաջինը սուրճ եմ խմում:Իմ իդեալական հանգստյան օրն անցնում է ամբողջ օրը անկողնուս մեջ մնալով:Ֆիլմը պետք է դիտել այն մարդկանց հետ, ովքեր ֆիլմը դիտելու ընթացքում չեն խոսում:Երգ, որը կարող եմ անվերջ լսել չկա:Վերջին անգամ Google-ում փնտրել եմ վրանով շրջայցի մասին ինֆորմացիա:

Առանց համացանցի կյանքը լավագույն հանգիստն է:Քչերը գիտեն, որ ես ամաչում եմ, երբ ինձ ճանաչում են և գովեստի խոսքեր ասում, սիրում եմ ազարտ, արտերկրում տաքսի նստելիս վարորդին իմ մասին հորինված պատմություններ եմ պատմում:Առաջին աշխատավարձս 20.000 դրամ էր: Գաղտնի հոբի չունեմ:Ամենաթանկ իրը, որ գնել եմ` բիզնեսս է: Մարդու մեջ ինձ կարող է գրավել անկեղծությունն ու անմիջականությունը:

Վանել`կեղծավորությունը: Զայրանում եմ, երբ ուշանում են: Երբեք օդապարիկով թռիչք չեմ անի: Չեմ ների երկրորդ անգամ:Կներեմ, եթե անկեղծ գիտակցեն ու ընդունեն սխալը: Եթե հնարավորություն ունենամ անցյալ գնալու… չեմ ունենա:Ինձ շատ է ծիծաղեցնում սուտը, երբ գիտեմ ճշմարտությունը:Երջանիկ լինելու համար պետք է գտնել ինքդ քեզ ու հանգստությունդ քո մեջ: Առաջին անգամ սիրահարվել եմ դպրոցում, իսկ ավելի լուրջ`16-17 տարեկանում:Անպատասխան սերն ունի իր տեղը այս կյանքում: Դիմացինի սիրուն արժանանալու համար երբեք ոչինչ չեմ արել:

Մինչև ամուսնանալը պետք է շատ լավ մտածել: Կամուսնանամ, եթե վստահ լինեմ, որ պատրաստ եմ:

Rate article