Ուշադրություն. Հայաստանում 278 երեխայի չի թույլատրվել մասնակցելու դասապրոցեսներին. Մանրամասներ

ANIMALI CELEBRI

Կորոնավիրուսը Հայաստանի սահմաններին է հասել, ու դա չի կարող բնակչության շրջանում խուճապ չառաջացնել․․․

Sputnik Արմենիայի թղթակիցը պարզել է` արդյո՞ք անհանգստանալու առիթ կա․․․

Վրաստանում կորոնավիրուսի համաճարակ չկա, սակայն վարակման առաջին դեպքն արդեն հասցրել է ազդել Հայաստանից հարևան երկիր մեկնող զբոսաշրջիկների հոսքի վրա․․․

Կորոնավիրուսով վարակման դեպք Հայաստանում չի հաստատվել, բայց մարդիկ խուճապի մեջ են. կեղծ լուրեր են տարածվում, շատերը հավատում են ասեկոսեներին և ցանկացած գանգատի դեպքում հիվանդանոց դիմում․․․

Արդյունքում այսօր հայաստանյան հիվանդանոցները գերծանրաբեռնված են, մի շարք հիվանդանոցների հատկապես մանկական բաժանմունքներում ազատ մահճակալներ չկան, քանի որ, բնականաբար, ավելի շատ հենց երեխաների համար են անհանգստանում․․․

Հայաստանում շարունակում է սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը, իսկ որոշ ցուցանիշներով պայմանավորված  նաև   նվազումը…

Նվազման միտում դիտվում է պոլիկլիկնիկական դիմելության, շտապ օգնության կանչերում և հոսպիտլացումներում․․․

Չնայած իրավիճակի կայունացմանը, հանրապետության, մասնավորապես՝ Երևանի հիվանդանոցները դեռևս աշխատում են գերծանրաբեռնված, որտեղ 92.8%-ը կազմում են մինչև 18 տարեկան երեխաները․․․

Կայունացում է դիտվում նաև կրթական հաստատություններում շնչառական վարակներով պայմանավորված բացակայությունների մասով․․․

Ինչպես արդեն նշել էինք, կրթական հաստատություններում իրականացվում է «համաճարակաբանական ֆիլտր», որի արդյունքում սուր շնչառական վարակներին բնորոշ երեխաների մուտքն արգելվում է կրթական հաստատություններ․․․

Այսօր 278 երեխայի չի թույլատրվել մասնակցելու դասապրոցեսներին, մասնավորապես՝ Երևանում ֆիլտրման արդյունքում տուն է ուղարկվել 153, իսկ մարզերում՝ 125 երեխա․․․

Լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն`    հանրապետությունում շարունակվում է Ա H1N1 ենթատեսակի, եզակի դեպքերում՝ Ա H3N2 ենթատեսակի, գրիպի Բ տեսակի, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչների շրջանառությունը․ Հայտնել է News.am-ը․․․

Rate article