Ունեցել ենք 10 մահ. ԱԻՆ-ը հորդորում է

ANIMALI CELEBRI

Ապրիլի 27-մայիսի 3-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 198 դեպք, որից 98-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 46 հրդեհի, երկու փլուզման, պայթյունի, քարաթափման, սողանքի, ուժեղ կարկուտի և որոնողափրկարարական մեկական դեպք, 30 ճանապարհատրանսպորտային պատահար, 12 ինքնասպանության փորձ, ինչպես նաև 59 կենցաղային կանչ. տուժել է 60 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է մեկ քաղաքացի:

Արձանագրվել է թունավորման յոթ դեպք. տուժել է 10 քաղաքացի:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 5 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 11 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 6 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Rate article