Ունենք մեկ ծայրահեղ ծանր պացիենտ․ Արսեն Թորոսյան(ՏԵՍԱՆՅՈւԹ)

ANIMALI CELEBRI

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ցույց տվեց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի 42 սպասասենյակ ունեցող մոդուլ: Նախարարի խոսքով այն իր օրինակի մեջ առաջին փորձերից էր, որը լավ ստացվեց.

«Այս ամենը սարքվել է պարզապես զրոյից՝ մի մասն արտադրամասում, մի մասը տեղում: Սենյակները կահավորված են, հեռուստացույց կա, տեսախցիկներ կան, կանչի կոճակ կա, որով պացիենտները կարող են կանչել աշխատակիցներին, եթե ինչ-որ բանի կարիք ունեն»,-ասաց նախարարը:

Արսեն Թորոսյանը նաև նշեց, որ այս պահին հիվանդանոցում կա մոտ 200 պացիենտ: 12 պացիենտ գտնվում է ինտենսիվ թերապիայում, իսկ մեկ պացիենտ գտնվում է ծարահեղ ծանր վիճակում:

Մանրամասները դիտեք հետևյալ տեսանյութում

Rate article