Ուխտատեղի, որը հայտնի է իր բուժիչ զորությամբ։ Այն գտնվում է Լոռու մարզի հրաշագեղ անկյուններից մեկում

ANIMALI CELEBRI

Լոռու մարզի հրաշագեղ անկյուններից մեկում իր հանգիստ կյանքն է ապրում Արդվին գյուղը։ Սակայն գյուղն պարուրված է հետաքրքիր ու հրաշագործ պատմություններով։ Գյուղի անվանումը կապված է մի շատ հետաքրքիր բանահյուսության հետ։

Ըստ նրա Հովհաննես Գ Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսը (717-728 թթ.), թողնելով Դվինը, վերադառնում է Օձուն, բայց քանի որ կուսակրոն հոգևորական էր և չէր կարող ապրել բնակելի վայրում, որոշում է դրանից մի փոքր հեռու եկեղեցի կառուցել ու բնակվել այնտեղ։ Վանքը կառուցելուց հետո, ըստ բանահյուսության , նա ասում է․ «Սա առա, Դվինը տվի»։ Այդտեղից էլ առաջ է եկել գյուղի անվանումը։

Այս վայրը չի սահմանափակվում այս պատմությամբ, նա ավելի շատ հայտնի մեկ այլ հրաշագործությամբ։ Գյուղից դեպի եկեղեցի տանող ճանապարհին կա մի ժայռ կա, որի երկայնքով անցնում է մուգ ապարաշերտի երակ, որ կոչվում է Օձի պորտ: Այն, իրոք, օձի նման է: Նրա տակից աղբյուր է բխում, որ բուժիչ հատկություն ունի և կոչվում է «Օձի պորտ»։ Այս ուխտատեղի դարձած աղբյուրը հայտնի է մեկ այլ ավանդապատումով։

Ըստ դրա, մի կին հանդիպում է վիշապ օձերի և օգնություն է կանչում: Հովհաննես Օձնեցին ուղարկում է իր աշակերտներին: Յոթ աշակերտ գնում ու չեն վերադառնում: Օձնեցին ինքն է գնում, գավազանով հարվածում է օձին ու ասում. «Թող քո պորտից բուժիչ ջուր բխի, իսկ ինքդ քար դարձիր»: Այդպես էլ լինում է: Օձի պորտից հոսող ջուրը ոսկի ու արծաթ է պարունակում: Ջրի բուժիչ հատկություններից խոսելն իսկ ավելորդ է:

աղբյուր

Rate article