Ուզում եմ ձեզ պատմեմ, թե ի՞նչ են զգացել ու տեսել էս 2֊3 օրը ռուսները, ըստ իրենց պատմածի… Գարիկ Ալեքսանյան

ANIMALI CELEBRI

Գարիկ Ալեքսանյանը ներկայացնում է Տավուշի ու դրան հաջորդած դեպքերը ռուսների աչքերով .

Ժող ջան, ուզում եմ ձեզ պատմեմ, թե ի՞նչ են զգացել ու տեսել էս 2֊3 օրը ռուսները, ըստ իրենց պատմածի.
֊Հայ ադրբեջանական սահմանին կռիվ է սկսվել, ազերները հարձակվել են Հայաստանի վրա, բայց լավ ծեծ են կերել ( իրենք մի քիչ այլ կերպ են ասում) ու փախել են։ Հետո նորից են փորձել էլի լավ սատկացրել են հայերը։ Հայաստանի նոր պրեմիեր մինիստրը հրաժարվել է ռուսների օգնությունից։ ֊Ստեղ մի քանի հատ молодцы են շեշտում։ Հետո՝֊
Ազեերները մի քանի արկղ ծիրան են առել, ու տրորել են, ֊ծիծաղում են, ու լիքը քֆուր տալիս։
֊Մենք մտածում էինք, որ հայերը դրա համար կռիվ կսարքեն, բայց вот народ, վերձրին ու ամբողջ Մոսկվայում ծիրանի տոն սարքեցին, քանի որ ազերը չէր թողել Ֆուդ սիթիում ծիրան ծախեն։
Вообще супер, народ. Как оны это делаяют ?, охренеть…ստեղ էլի լիքը ռուսական մատ ա գնում , բայց ոչ հայերին վիրավորող։։
Հայերն իրենց ծիրանն առան ու տոն սարքեցին , ու ամբողջ Մոսկային, անկախ թե ինչ ազգ է՝ ծիրան կերցրեցին։
Ո՞նց էք դուք դա անում, ո՞նց էք տենց արագ կողմնորոշվում , թե ի՞նչ պետք է անեք։ Ո՞նց է, որ հայերդ տենց արագ ու ուժեղ համախմբվում էք։ Հայերն աշխարհի ամենահզոր ազգն են, ի՞նչ զենք, ի՞նչ տեխնիկա… ու էլի զարմացած, ռուսական մատ ա գնում՝ էս անգամ իրանց ազգի վրա։

Սա իհարկե գեոպոլիտիկա չի, ոչ մի նշանակություն չունի քաղաքական հարաբերություններում, բայց, որ ազգիտ մասին հասարակ քաղաքացիներից սենց բաներ ես լսում, Մուրադ Փարսադանիչի նման քեզ հպարտ ես զգում, հոգիդ փառավորվում ա։ 😀

Rate article