Որոշել եմ դատի տալ «Տեսարան» ռեստորանի ավագ բարմենին… Նաիրա Զոհրաբյան

ANIMALI CELEBRI

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դուք կոմիքսների հավաքածու եք, տղաներ ու աղջիկներ:


Անկեղծ ասած, չեմ սիրում մանր բաներով զբաղվել, բայց որոշել եմ դատի տալ «Տեսարան» ռեստորանի ավագ բարմեն, ոմն Գուրամ Վաշակիձե-Բենկլյանցին։ Ուրեմն, այս տղան ԲՀԿ-ի վրա սկսված քաղաքական արշավի արանքներն է ընկել, բնականաբար, պետական պատվերի շրջանակում և այս պահը խնդրում եմ ուշադիր՝ հայտարարում է, որ ես Երևանի ավագանու ընտրության

քարոզարշավի ժամանակ «Տեսարան» ռեստորանում մեկ միլիոն դրամի հաշիվ եմ փակել և 10-հազարական գումար տվել ինձ հետ շրջող երիտասադների, որ վանկարկեն իմ անունը։ Այո, այո, մեկ միլիոն դրամ՝ լանչի համար։


Մինչ դատական հայցիս անդրադառնալը, մի փոքրիկ «սպռավոչկա». Գուրամին պետպատվեր իջեցրած իշխանության տարբեր ներկայացուցիչներ, ես հասկանում եմ, որ բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ

պատճառներով կնոջ մասին ձեր պատկերացումները մեծապես խեղաթյուրված են և ձեր իմացած, տեսած ու ճանաչած կանայք կարող են ռեստորաններում տղամարդկանց փոխարեն հաշիվ փակել։ Ավելին, ձեր իմացած կանայք ուրիշ շատ բաներ էլ կարող են անել, բայց ես ռեստորաններում տղամարդկանց փոխարեն հաշիվներ չեմ փակում. սա մեկ։ Երկրորդ, եթե անգամ ընդմիջում ենք արել ավագ բարմենի

նշյալ ռեստորանում, ապա մեկ միլիոն դրամը անհեթեթագույն թիվ է, որովհետև, որքան հիշում եմ, իսկ իմ հիշողությունը հրաշալի է, այդ ընթացքում մենք որևէ մեկի բանակի քեֆը կամ հարսանիքը չենք արել։
Այսպիսով, այս պահին իմ փաստաբանները նախապատրաստում են քաղաքացիական դատարան դատական հայցը և ավագ բարմենին հորդորում եմ արդեն սկսել հավաքել այն 2 միլիոն դրամը, որը ես պահանջելու եմ որպես բարոյական փոխհատուցում՝ իր արած երկու զրպարտության համար՝ որ ես մեկ միլիոն դրամի հաշվի եմ փակել, և որ ես 10-հազարական դրամ եմ տվել՝ իր անունը վանկարկելու համար։

Նշեմ նաև, որ երկու միլիոն դրամը փոխացնելու եմ COVID -19 հիմնադրամին՝ համաճարակի դեմ տապալված պայքարը ինչ-որ կերպ փրկելու համար։
Հ.Գ. Հա, ասեմ նաև, որ որպես բարի կամքի դրսևորում, սույն ավագ բարմենի համար նվեր եմ պատրաստել՝ հայերենի ուղղագրական բառարան, քանզի վերջինս մեկ նախադասության մեջ արել է մի քանի ուղղագրական և կետադրական սխալ։

Ես, իհարկե, չեմ բացառում, որ նրան հատուկ հենց նման անգրագետ տեքստ են ուղարկել, որպեսզի ասեն, դե, մենք ի՞նչ կապ ունենք՝ ժողովրդի ձայնն է, իսկ շարքային ժողովուրդը կարող է «ոգևորվածություն» բառը գրել այնպես, ինչպես գրել է մեր բարեկամ ավագ բարմենը՝ «ոգեվորվացություն», բայց, ուղղագրական բառարանն արդեն գնել եմ։ Առողջ եղեք»:

Rate article