Ողբերգական դեպք. Զինվոր է ինքնասպան եղել. Մանրամասներ

ANIMALI CELEBRI

Քիչ առաջ տեղեկացավ, որ Նոյեմբերյանի N զորամասում դժբախտ դեպք է տեղի ունեցել:

Մասնավորապես՝ զորամասում ծառայող զինվորներից մեկն ինքնասպան է եղել՝ կախվելու միջոցով:

ArmLur.am-ը կապ հաստատեց ՀՀ Պաշտպանության նախարարության հետ: Գերատեսչության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց մեր տեղեկությունը:

Երբ հետաքրքրվեցինք՝ ով է ինքնասպան եղած զինվորը, ինչու է այդ քայլին դիմել, Հովհաննիսյանը չմանրամասնեց.

«Առայժմ այսքանը կարող եմ ասել: Մանրամասները՝ լրացուցիչ կհայտնենք»:

Rate article