Ո՞վ ա ձեզ խանգարում լավ սովորել ձեր լեզուն. Գիրք կարդացեք, ոչ թե քոչարյանական լրատվամիջոցի հոդվածների վերնագրեր:

ANIMALI CELEBRI

Ինչքան ասեցի չմտնեմ, կտրվեմ էս աշոծյանական թեմաներից, չստացվեց:
Ժողովուրդ, խնդրում եմ, Հռոմի Պապից ավելի կաթոլիկ մի´ փորձեք ձևանալ: Ինձնից շատ չսիրեք հայերենն ու ամեն ինչ, ինչ կապված ա <<հայ>>արմատի հետ:

Էսօր էդ ձեր <<հայապահպանության>> համար կռիվ տվողներից շատերը տարիներ առաջ կոտորում էին իրանց էրեխեքին Պուշկին, անգլիական, Չեխով և այլ դպրոց խցկելու համար:

Կարող եմ վստահ ասել, որ 12 տարի դպրոցում հայոց լեզու/գրականություն ՉՍՈՎՈՐԱԾ էրեխեն համալսարանում էլ չի սովորելու (խոսքս բանասեր-լեզվաբաններին չի վերաբերում): Արայիկ Հարությունյանը տարիներ առաջ օտարալեզու դպրոցների դեմ ա պայքարել, ըստ ձեզ մի քանի տարում սկսեց ատել հայերենը?

Ինչ վերաբերում ա հայ եկեղեցու պատմությանը` թող ընտրովի լինի, ոչ թե պարտադիր, կրոնը չպիտի պարտադրվի, եզդի երեխան էլ պարտավոր չի <<Հայր Մեր>> ԱՐՏԱՍԱՆԵԼ:

Ով ա ձեզ խանգարում լավ սովորել ձեր լեզուն?  Գիրք կարդացեք, ոչ թե քոչարյանական լրատվամիջոցի հոդվածների վերնագրեր:
Շարունակելի…

Rate article