Շնորհավոր տոնդ Հայոց փառապանծ, հաղթանակած բանակ. Նիկոլ Փաշինյանի նոր գրառումը

ANIMALI CELEBRI

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Փաստ համար 6/3 — 2020 թվականի բյուջեում Պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 միլիարդ դրամ, որը 2018-ի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28%-ով կամ 66 միլիարդ դրամով, իսկ 2017-ի փաստացիի համեմատ ավել է մոտ 4.5%-ով:

2018-ի մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ, աննախադեպ քանակի զենք-զինամթերք՝

«ՍՈՒ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՈՐ-Մ2ԿՄ» և «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ:

Զինված ուժերը համալրվել են հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով:

Իրականացվել են տարբեր տեսակի սպառազինության նմուշների փորձարկումներ:

ՀՀ կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը, որովհետեւ ձեռքբերված սպառազինությունը կամ 2019 թվականի արտադրության է, կամ չօգտագործված:

Շնորհավոր տոնդ Հայոց փառապանծ, հաղթանակած բանակ։

Rate article