«Շատ թիկունքից խփողներ ունեցավ… Էդ ջահել տղան երկու տարում սպիտակեց …»

ANIMALI CELEBRI

Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը թատրոնի, կինոյի, հեռուստատեսության դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի, «Արտավազդ» մրցանակակիր Լուսինե Կիրակոսյանն է: Հեռուստադիտողը նրան գիտի

«Ձիավորը, ում սպասում էին», «Ավտոբուս», «Լաբիրինթ», «Մեր բակը», «Մեծ քաղաքի փոքր պատմությունը», «Փեսացուն կրկեսից» ֆիլմերից, «Սեր եւ ծիծաղ», «Ավտոբուս», «Քո վերջին հանգրվանը», «Շոկոլադ ուտող զինվորը», «Թաղի զավակը», «Հալածված առաքյալը» ներկայացումներից: Դե իսկ «Վերվարածները» հեռուստասերիալում նրա մարմնավորած կերպարը մինչեւ հիմա թարմ է մարդկանց հիշողություններում:

-Նշեցիք, որ Փաշինյանի պես ամեն բան երեսին ասող եք, հետաքրքիր է՝ ի՞նչ կարծիք ունեք ներկայիս իշխանության գործելաոճի մասին: Թավշյա հեղափոխությունից հետո Ձեր կյանքում ի՞նչ է փոխվել:

-Շատ բան է փոխվել, մեր երկիրը կամաց-կամաց դեպի լավն է գնում, մաքրվում է: Նախկին տականքները «մեյդան են» ընկել, ավել-պակաս խոսում են խուլիգան լկտիները…Նիկոլ Փաշինյանին շատ եմ հավանում, նա քայլող հանրագիտարան է: Էլ բան չունեն ասելու, Փաշինյանի որոշ քննադատներ ասում են՝ անգլերեն ակցենտով է խոսում…Այ, հողերս գլխներիդ…Դուք անգլերեն երկու բառ խոսեք, հետո նման բան ասեք, արդեն չգիտեն՝ ինչից կախվեն… Էդ ջահել տղան երկու տարում սպիտակեց…

Հպարտանում եմ մեր վարչապետով, բայց նաեւ վատ եմ զգում, որ նման բարդ իրավիճակում է հայտնվել: Շատ թիկունքից խփողներ ունեցավ…Փաշինյանը իջնում է ժողովրդի մեջ, բոլորի քթով-մռթով է շարժվում:

Նախորդ իշխանության օրոք ո՞վ կարող էր այսքան քննադատել երկրի ղեկավարությանը: Ներկայիս իշխանության մեջ էլ տարբեր տեսակի մարդիկ կան: Ոմանք սկզբում սրտացավ են երեւում, հետո պարզվում է՝ այդպիսին չեն: Փաշինյանին հիմա օդ ու ջրի պես հավատարիմ մարդիկ են պետք: Աստված տա՝ այդպիսիք շատ լինեն:

Rate article