Նրանք ավանդական արժեքներից կխոսեն,զենքի վրա երդում կուտեն, բայց այդ զենքը սեփական երկրի դեմ կպարզեն

ANIMALI CELEBRI

Գագիկ Քամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նրանք ավանդական արժեքերից կխոսեն,զենքի վրա երդում կուտեն, բայց այդ զենքը սեփական երկրի դեմ կպարզեն, որովհետև Հայաստանը իրենց գաղափարական հայրենիքը չէ…

Իրականում գավառական ազգայնականի հոգու խորքում «չեկա-էնկավեդե-կգբ» է ապրում:

Նրանք բեղեր կսրեն, «հայդուկապետ Գևորգ» կերգեն, ավանդական արժեքերից կխոսեն, զենքի վրա երդում կուտեն, բայց այդ զենքը նաև սեփական երկրի դեմ կպարզեն, որովհետև Հայաստանը իրենց գաղափարական հայրենիքը չէ:

Մեկը ճգնաժամային կառավարություն է ձևավորում, մեկը մարտական ընկերներին է կոչ անում, մյուսը իշխանության ներսում դավաճաններ է ման գալիս, ստուկաչները վրեժխնդրության ցուցակ են կազմում…

Սրանք են ժամանակակց բոլշևիկների էմիսարները, որոնք անկասկած պարտվելու են, որովհետև գլոբալ իմաստով պարտվելու է նաև իրենց գաղափարական հայրենիքն ու առաջնորդը»:

Rate article