Նստիր էլի, գոնե մի օր նստիր համակարգչի առաջ, մտիր սոցցանցեր ու տես, թե մարդիկ քո մասին ինչ են մտածում

ANIMALI CELEBRI

ԵՐԿՈւ ԽՈՍՔ…
/ ռ. ք.- ին/
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Հույսդ ինչի՞ վրա ես դրել։ Հիվանդ ձևանալով, կեղծ թղթերով / ես այդպես եմ կարծում/ փախար հիվանդանոցից ու հիմա դարձել ես քո անձնական օգտագործման հ/ը էկրանի աստղը, խոսում ես ու խոսում, բոլորին սխալ ես հանում, հայրենասեր ես խաղում, խեղճուկրակ չունևոր ես ներկայանում, կառավարման ձևերի դաս ես տալիս, մեղադրում ես աշխատել չկարողանալու մեջ, չես հասկանում, թե այդ ինչպես է Արցախը Հայաստան, ինչպես են բյուջեից պարգևավճար տալիս, հոխորտում ես, թե արտահերթ իշխանափոխություն է լինելու ու էլի քեզ հատուկ նման անհեթեթություններ։ Կողքից էլ վարձու սազանդարներդ դամ են պահում, քեզ AVE են երգում, քեզ հերոս են հռչակում, միակ փրկիչ են հայտարարում ու դու էլ` «միամիտդ», հավատում ես իրենց բարբաջանքներին։ Իհարկե, քո գործն է, եթե ուզում ես ինքնախաբվել, ինքնախաբվիր, սակայն դա կլինի ընդամենը երազախաբություն։ Բայց ասելիքս այլ բան է։

Հիմա տանդ ես, տեսքդ շատ առույգ է / հեչ ծանր հիվանդ եղած մարդու նման չես/, ազատ ժամանակդ էլ, ինչպես երևում է, քչություն չի անում։ Նստիր էլի, գոնե մի օր նստիր համակարգչի առաջ, մտիր սոցցանցեր ու տես, թե մարդիկ քո մասին ինչ են մտածում, ինչ են ասում, ինչ խոսքերով ու արտահայտություններով են հիշում քեզ ու քո յոթ պորտը։ Ու եթե դրանից հետո էլ չես հասկանա, թե ինչ ես դու մեր ժողովրդի համար, ուրեմն ոչ նամուս ունես, ոչ ինքնասիրություն, ոչ էլ տղամարդու /այն էլ` միակ/ արժանապատվություն։ Այդքանից հետո մեռնելը ավելի լավ է, քան ապրելը։ Ժողովրդի համար լինել այդքան մերժելի, անընդունելի, ատելի ու մտածել նորի՞ց իշխանության վերադառնալու մասին։ Դա արդեն ցինիզմից էլ է այն կողմ, անբարո է։ Թեև մարդիկ ճիշտ չեն անում, երբ ատում են քեզ։ Ինչպե՞ս կարելի է ատել թույլին։ Թույլին, իրենից ոչինչ չներկայացնողին ընդամենը կարելի է խղճալ ու արհամարհել։ Դու ընդամենը դրան ես արժանի։ Ու մտքիցդ հանիր անիրականանալի երազանքդ, ժողովուրդը մանկուրտ չէ և քո վերադարձը թույլ չի տա, որովհետև դու քաղաքական դիակ ես։ Դու պիտի դատվես և քո տեղը բանտն է։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=3039135592976367&id=100006398675658

Rate article