Նույն տարիքի երեխաների մի մասը դպրոց կգնա 3 օր, մյուսը՝ 6

ANIMALI CELEBRI


Panorama.am-ը գրում է․

Ուշադրությամբ հետևելով կրթության փոխնախարար Ժաննա Անդրեասյանի ասուլիսին, մեծ հարցական ունեցանք, որի մասին էլ հայտնեցինք ԿԳՄՍ։

Հայտարարվել էր, 20-ից ավելի աշակերտ ունեցող դասարանները կիսվելու են երկու խմբի, որոնցից յուրաքանչյուրը երեք օր է դպրոց հաճախելու։ Փոխնախարարը նշել էր, որ դասապրոցեսն ու ուսումնական պլանն այնպես է կազմվելու, որ աշակերտները հավասարապես ստանան անհրաժեշտ նյութերը։

Այսպիսով ստացվում է, որ մեկնարկող դասապրոցեսին աշակերտների մի մասը կմասնակցի եռօրյա, իսկ մյուս մասը՝ վեցօրյա ռեժիմով։ Այս մասին էլ հենց Panorama.am-ը հարց ուղղեց ԿԳՄՍ նախարարություն՝ արդյո՞ք ստացվում է այնպես, որ 9 տարեկան երեխան մի դպրոցում կարող է երեք օր մասնակցել 45 րոպեանոց դասապրոցեսին, իսկ մյուս դպրոցում՝ 6 օր… ԿԳՄՍ նախարարությունից արձագանքեցին՝ այո։

ԿԳՄՍ փոխնախարարը վստահեցնում էր, որ ուսուցիչների հավելյալ ծանրաբեռնվածություն չի լինելու, և նրանք աշխատելու են նախատեսված դրույքաչափով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Նյութի աղբյուր

Rate article