Նոր օրենքի համաձայն, լուսամուտից նետած ծխախոտի մնացորդի համար, վարորդները կստանան տուգանային 10 բալ և մեծ չափի տուգանք կվճարեն

ANIMALI CELEBRI

Վարորդները, ովքեր կբռնվեն ավտոմեքենայի լուսամուտից ծխախոտի մնացորդ նետելու համար, կստանան 10 տուգանային բալ և կվճարեն 11 000դոլար տուգանք։ Այս նոր օրենքը ուժի մեջ է մտել Նոր Հարավային Ուելսում՝ Ավստրալիա։

Այս օրենքը գործելու է  խարույկներ չվառելու առգելքի ժամանակաընթացքում։ Այլ ժամանակաշրջանում ծխախոտի չհանգցրած մնացորդը նետելու համար սահմանված է 5 տուգանային միավոր։

Բայց ահա ուղևորները նման արարքի համար տուգանվում են ընդհամենը 660դոլարով, չնայած խարույկներն արգելող ժամանակահատվածում այդ գումարի չափը կրկնապատկվում է։

Նոր տուգանային սանկցիաները ամենախիստն են ամբողջ Ավստրալիայում և ուժի մեջ են մտել անտառային հրդեհներից հետո, երբ հայտարարվեց արտակարգ դրություն։

Անցյալ տարվա տվյալներով նման խախտման համար տուգանվել է 200 մարդ։ Ոստիկանության ու Արտակարգ իրավիճակների նախարար Դեյվիդ Էլլիոթը ասել է, որ նման խախտման համար առաջին անգամ են կիրառվում բալային տուգանքներ։ Սակայն նա , չի համարում, որ այդ պատիժը չափից շատ խիստ է։ Նա նշել է․

Ես կարծում եմ, և շատերը ինձ հետ կհամաձայնեն, որ դրան պետք է նայել, որպես հրկիզման։

Իսկ Դուք համաձայն եք նման կարծիքի հետ։ Գրեք այդ մասին մեկնաբանությունների դաշտում։

Rate article