Նոր որոշում. Ովքեր կարող են ստանալ 68 հազարական դրամ աջակցություն

ANIMALI CELEBRI

Հակաճգնաժամային 20-րդ միջոցառման շրջանակում առավել տուժած 12 ոլորտների 37.000 աշխատակիցներ 2-րդ անգամ կստանան սոցիալական աջակցություն, այս անգամ

յուրաքանչյուրը 68.000 դրամ՝ անկախ աշխատավարձի չափից, ծրագրի բյուջեն 2.5 միլիարդ դրամ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:

Աջակցությունը ստանալու դիմումն արդեն հասանելի է կայքում: Գումարը փոխանցվելու է բացառապես շահառուների բանկային քարտերին:

Ստորեւ ներկայացնում եմ ոլորտների ցանկը, աշխատակիցների քանակը եւ տնտեսական գործունեության տեսակի դասակարգիչները.

1) (I55) Հանրային սնունդ — 22157 աշխատակից (ռեստորան, սրճարան, բար եւ այլն)

2) (I56) Հյուրանոցային եւ հյուրատնային ծառայություններ – 6010 աշխատակից

3) (N79) Զբոսաշրջային ծառայություններ – 2464 աշխատակից

4) (R93.1) Սպորտի բնագավառում գործունեություն — 2066 աշխատակից (սպորտային ակումբներ, լողավազաններ եւ այլն)

5) (P85.1) Նախադպրոցական կրթություն – 1040 աշխատակից

6) (R92.00.1) Խաղատների գործունեություն — 1039 աշխատակից (այս ոլորտի աշխատակիցներին աջակցությունը տրվում է առաջին անգամ, գործունեությունը պարետի որոշմամբ արգելված է)

7) (R93.2) Զվարճությունների եւ հանգստի կազմակերպման այլ գործունեություն – 924 աշխատակից (բիլիարդ, բոուլինգ, սեղանի թենիս, զիփլայն եւ այլն)

8) (P85.5) Կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում – 341 աշխատակից (նաեւ վարորդական դպրոց, հաշվապահական, օտար լեզուների եւ համակարգչային դասընթացներ)

9) (N77) Ավտոմեքենաների եւ այլ առարկաների վարձույթ – 283 աշխատակից

10) (M74.2) Լուսանկարչության բնագավառում գործունեություն – 235 աշխատակից

11) (R90) Ստեղծագործական, արվեստի եւ հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն – 226 աշխատակից

12) (J59.14.0) Կինոթատրոնների գործունեություն — 140 աշխատակից

Rate article