Նիկոլ Փաշինյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

ANIMALI CELEBRI

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Վարչապետը տեսակցել է մայիսի 13-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում ստացած ՊԲ զինծառայող Շամխալ Սեյրանի Պետրոսյանին:

Բուժանձնակազմը վարչապետին ներկայացրել է զինծառայողի առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը:

Նիկոլ Փաշինյանը զրուցել է զինծառայողի հետ, մաղթել շուտափույթ ապաքինում եւ շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:

Կառավարության ղեկավարն այցելել է նաև այլ բուժսենյակներ՝ առողջություն մաղթել բուժվող զինծառայողներին:

Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է հոսպիտալի հագեցվածության եւ առկա ենթակառուցվածքների մակարդակին:

Rate article