Ներողություն եմ խնդրում գործած սխալների համար ու ցանկանում եմ ասել, որ․․․ Արսեն Թորոսյանի ուշագրավ հայտարարությունը

ANIMALI CELEBRI

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ուղիղ եթերով հայտարարեց․

Ցանկանում եմ ներողություն խնդրել գործած սխալների համար․ կորոնավիրուսի դեմ պայքարում գործած սխալների վերաբերյալ,- խոսելիս հայտարարեց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը

Արսեն Թորոսյանի խոսքով, կորոնավիրուսային հիվանդությունը նոր է, երբևէ չի եղել աշխարհում եւ դրա հետ կապված մինչ օրս էլ անպատասխան հարցեր կան, ինչն էլ տարբեր երկրներում իշխանություններին դրդել է կատարել տարբեր քայլեր, գործողություններ ու դասեր քաղել դրանից։

«Այս անորոշություններն են պատճառը, որ գուցե մենք ինչ-որ ժամանակում հապաղել ենք, մի քանի օր որոշումն ուշ ենք կայացրել։ Ներողություն եմ խնդրում ու ցանկանում եմ եմ ասել, որ տարբեր իրավիճակներում տարբեր որոշումներ կայացնելիս գուցե հապաղել ենք։

Այս իրավիճակը մեզ դրդում է հետ նայել եւ գնահատել կատարած քայլերը։ Ես շնորհակալ եմ քննադատներին, երբ նրանք մատնացույց են անում մեր գործողությունների թերությունները։ Դրանք մեզ թույլ են տալիս շտկել ու ճշգրիտ քայլերով առաջ գնալ», -ուղիղ եթերում հայտարարել է Թորոսյանը։

Ավելին տեսանյութում ՝

Rate article