Նաիրա Զոհրաբյանի արձագանքը խուզարկության ժամանակ հայտնաբերված ամոթալի պարտավորագրի մասին

ANIMALI CELEBRI


Նաիրա Զոհրաբյանի արձագանքը խուզարկության ժամանակ հայտնաբերված ամոթալի պարտավորագրի մասին

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ողբայցեմ զկոմպրոմատս ձերս

Իմքայլական պատգամավորները իրար հերթ չտալով, որպես դարի «չեպե» տարածում են ինձ վերագրվող ինչ-որ տեքստ, որով ես, իբր, խոստանում եմ մանդատս վայր դնել, եթե անեմ թիմի շահերին հակասող էմոցիոնալ հայտարարություն:

Ես չգիտեմ դա ում սյուր ֆանտազիան է, սակայն ողջ կյանքում իմ բոլոր ելույթները եղել են հրապարակային ու ես թաքուն թղթեր գրելու ավանդույթ չունեմ:

Տարածվող թղթի կտորը էժանագին ապատեղեկատվություն է և եթե չալարեմ, երևի դիմեմ հայրենի միլիցիային:

Շնորհակալություն մեր հարազատ ԱԱԾ-ին, երկիրը КВН-ի վերածելու և մեզ այդքան զվարճացնելու համար:

Հ.Գ. Խնձոր կերեք, խնձոր»:

Աղբյուր

Rate article