Մոսկվայից բժիշկների մեծ խումբ է օգնության ժամանելու Հայաստան․Վահե Տեր-Մինասյան

ANIMALI CELEBRI

Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը տեղեկացրել է, որ Մոսկվայից բժիշկների մեծ խումբ է օգնության ժամանելու Հայաստան:

«Երեկ ուշ երեկոյան տեղակացա, որ, հետևելով Մոսկվայի Պավլովյան հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գեորգի Մելքոնյանի կոչին, մեծ թվով հայազգի և այլազգի ռուսաստանցի մասնագետներ են անդամագրվել Հայաստան ժամանող կամավորների խմբին։ Թիմում կլինեն նեղ մասնագետներ, որոնք բավական փորձ ունեն կորոնավիրուսի դեմ պայքարում։

Այսպիսին են իսկական համամարդկային արժեքները, հայրենասիրությունն ու ընկերությունը, որոնցով պետք է ապրել ու սերունդ դաստիարակել…
Բժիշկների թիմն ամենայն հավանականությամբ Երևանում կլինի մի քանի օրից»,-նշել է նա։

Rate article